Թուրքիայի զինված ուժերը ստացել են անօդաչու թռչող սարքերից պաշտպանության նոր համալիր
Թուրքիայի զինված ուժերն ստացել են «Sahin» անօդաչու թռչող սարքերի դեմ պաշտպանական նոր համակարգ, որը նախատեսված է ռազմական օբյեկտների, սահմանների և հակաօդային պաշտպանության համակարգերի պաշտպանության համար: Այս մասին գրում է «Army Recognition»-ը՝ հղում տալով Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրի հայտարարությանը։
Նրա խոսքով՝ համալիրը հեշտ է տեղափոխել, տեղակայել և տեղադրել: Համալիրը բաղկացած է թիրախների հայտնաբերման և հետևելու համակարգերից։ Նրանք կարող են անօդաչուները հայտնաբերել օրվա ցանկացած ժամի, ցանկացած եղանակի:
«Sahin» հագեցած է «Mk 19» ավտոմատ նռնականետով, որը կարող է կրակել 40 մմ տրամաչափի «ATOM» օդային նռնակներով: «Sahin» կրակի կառավարման ստորաբաժանումը թույլ է տալիս ակտիվացնել զինամթերքն անմիջապես թիրախի դիմաց:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական «Росэлектроника» ընկերությունը մշակել է հատուկ շարժական ռադիոտեղորոշիչ կայան՝ ցածր թռչող անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու համար։ Համակարգը կապահովի ենթակառուցվածքի կարևորագույն օբյեկտների անվտանգությունը: