Ռեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալներըԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՀամբուրգԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնԱվտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհԱրտաշատում ջրանջատում կլինի
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԻմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. ՍուրենյանցՖրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունումԹրամփի և Զելենսկու միջև նոր հանդիպման ամսաթիվը հայտնի է դարձելՀերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ ՄելիքյանՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՍևանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներովՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներինԵրևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա տուժածՀայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ ՄխիթարյանՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՀետևեք ձեր կյանքին․ Նեյմարն արձագանքել է պոկերի մրցաշարերին մասնակցելու համար իր հասցեին հնչած քննադատություններինՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. ՊապոյանԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmLur.am (լուսանկար)17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանԴավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան, հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու
Բաքվի դատարանում դատախազները հայ գերիների վերաքննիչ բողոքներն «անհիմն» են որակել
«12 ժամում ուկրաինական 210 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել»․ Ռուսաստանի պաշտպանության նախարարություն
ՊԵԿ–ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. առաջին տեղում ԶՊՄԿ–ն է
«Հայ գերիների շրջանում լուրջ վնասվածքների վերաբերյալ տվյալներ ենք ստացել». իրավապաշտպան
Անկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվեն
Քաղաքականություն

Պետության ավարտը

«Կարևորը ինքներդ ձեզ մի ստեք»:

Ֆ. Դոստոևսկի

Տարիներ առաջ Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը մի գիտա-վերլուծական հոդված էր հրապարակել «Պետության վախճանը» վերնագրով: Հիշում եմ, որ արդեն միայն վերնագիրն ինձ մոտ վատատեսական էմոցիաներ առաջացրեց, սակայն դժվար էր ենթադրել, որ այդ վերնագիրը նաև ճակատագրապաշտական խորք ուներ և բնութագրելու էր 2020-ականների Հայաստանը: Պետության ավարտը կարելի է կանխագուշակել կամ փաստել այն պարագայում, երբ համաշխարհային գործընթացներում տվյալ երկրի կարգավիճակն ու գործոն լինելու հանգամանքը զրոյացվում է, իսկ երկրի ներսում քաղաքականությունն ու բարոյականությունը, որպես այդպիսիք, դադարում են գոյություն ունենալուց: Սրան զուգահեռ ավարտվող պետություններում միանում է ինքնախաբեության ռեժիմը, որում գիտակցաբար կամ ոչ հայտնվում են իշխանությունը, ընդդիմությունը և հասարակության մի որոշակի հատված: 

Հայաստանում քաղաքականությունն ավարտվել է այն ժամանակ, երբ Երևանում ռադիոտուն գրավողները բացահայտ վիրավորում, քննադատում, ծաղրում են Շուշին ազատագրողներին, իսկ վերջիններս տարբեր պատճառներով ի վիճակի չեն կամ չեն ուզում անգամ համարժեք արձագանքել վիրավորանք-քննադատություններին: Եվ որպես այս վիճակի տրամաբանական շարունակություն ընտրություններում «ռադիոտուն գրավողները» հաղթում են «Շուշին ազատագրողներին»: 

Իսկ բարոյականությունը մերօրյա Հայաստանում ավարտվեց այն պահին, երբ ոմն ստահակ կամ ստահակներ համարձակվեցին վիրավորել, հայհոյել և անգամ հարվածել Արցախյան պատերազմի հաշմանդամ մասնակցին կամ այդ պատերազմում զոհվածի ծնողին: Թուրքիայի հիմնադիր նախագահ Քեմալ Աթաթյուրքը 1920 թ. թուրք-հայկական պատերազմում զոհված կամ հայ վրիժառուների կողմից ոչնչացված թուրք սպաների ծնողներին դիմում էր «devlet babası»՝ «պետության հայր» արտահայտությամբ, իսկ այսօրվա Հայաստանում 2020 թ. թյուրք-հայկական պատերազմում զոհվածների ծնողներին՝ մեր «պետության հայրերին» ու «պետության մայրերին» վիրավորում են, հայհոյում, անգամ ծեծում. ընդ որում այդ զազրելի արարքները չեն արժանանում որևէ իրավական գնահատականի, ինչպիսիք լինում են իշխանության ներկայացուցչի կամ իշխանամերձ որևէ քաղաքացու հանդեպ ցանկացած քայլ անելու դեպքում: Սա արդեն ոչ թե արժեքների փլուզման գործընթաց է, այլ արժեհամակարգի չգոյության դարաշրջանի սկիզբ, որի պտուղները ինքնակործանիչ են լինելու:

Եվ երբ այս ամենի հանդեպ մեր հասարակության մեծ մասն անտարբեր է, «մտավորականների» գերակշիռ մասը «քաջաբար» լռում է և «չի տեսնում», դե իսկ իշխանություններն էլ դեմքի լուրջ և դուխով արտահայտությամբ զբաղված են «հույժ կարևոր» հարցերով, ապա միանում և արագ թափ է հավաքում ինքնախաբեության ռեժիմը կլանելով պետությունը որպես գաղափար: Ինքնախաբեության ռեժիմը այսօրվա Հայաստանում ստեղծել է երկու իրար հետ կապ չունեցող իրականություններ՝ ներքին և արտաքին: Արտաքին իրականության և քաղաքականության մեջ բոլոր առումներով պարտվում ենք. Հայաստանը դարձել է թուլության խորհրդանիշ, հայերը՝ լավագույն դեպքում, մակերեսային և կեղծավոր խղճահարություն արտահայտելուն արժանի ազգ: Իսկ ներսում ինքնախաբեության խրախճանք է՝ պարտված իշխանության ղեկավարին հոտնկայս դիմավորումներ, ծափեր, կենացներ:

Իրադարձությունները գլխիվայր են՝ իշխանությունները թշնամիների հանդեպ չեն կարողանում որևէ հաղթանակ տանել, իսկ ներքին հակառակորդների՝ ընդդիմության հանդեպ տոնում են «ջախջախիչ հաղթանակ» և թեժացնում նրանց հանդեպ ջախջախող, ինքնավստահ հռետորաբանություն: Իշխանության տարբեր օղակներում գտնվող անձինք այնքան ինքնավստահ են իրենց պահում հեռուստաեթերներում, ԱԺ-ում, սոցիալական հարթակներում, երբեմն նաև հանրային վայրերում, որ տպավորություն է ստեղծվում, թե այդ մարդիկ անձի երկվություն ունեն և կարծես իրենք ու իրենց ուժը մեր թշնամուց պարտություն չեն կրել, վիրավորանքի ու ստորացման չեն արժանացել: Սակայն իշխանության այս «հաղթանակները» նախ կարճաժամկետ են և հետո լիովին համապատասխանում են ինքնախաբեության ռեժիմին, քանի որ ավարտվող պետության մեջ ընդդիմության անգամ լիակատար ջախջախումը, իշխանության պոռոտ և որևէ հիմք չունեցող ինքնավստահությունը չեն կարող որևէ կերպ նպաստել պետականակործան գործընթացի կասեցմանը:

Իսկ Հայաստանի այսօրվա ընդդիմության մի մեծ հատվածի համար լիովին կիրառելի է, այսպես կոչված, «Բուրբոնների սինդրոմը». երբ ֆրանսիական արքայատոհմի ներկայացուցիչները տապալվելուց, գահը կորցնելուց, այնուհետև իշխանությունը վերականգնելուց հետո կրկին շարունակեցին գրեթե այն նույն ոճը, որը բերել էր նրանց տապալման և առաջ եկավ շատ տիպիկ ու դիպուկ քաղաքագիտական բանաձևում՝ «Բուրբոնները ոչինչ չեն մոռացել, սակայն ոչինչ էլ չեն սովորել»: Ընդդիմությունը մարտավարական սխալներ գործելով, «նոր գինին հին տակառներում լցնելով» հանդերձ՝ հանրությանը ներկայացրեց պետականության գոյությանը սպառնացող լրջագույն մարտահրավերները, սակայն դրանք հետաքրքրեցին հասարակության մի որոշակի հատվածին, որոնք դուրս եկան բողոքի հանրահավաքների: Ենթադրում եմ, որ այդ նույն անհանգստությունն ունեցող հանրության մի ստվար հատված էլ դուրս չեկավ փողոց կարևորելով ոչ թե լոզունգի բնույթը, այլ այն հնչեցնողների իր համար անընդունելի կերպարները: Պետք է խոստովանել և դա անհերքելի փաստ է, որ մեր հասարակության մի որոշակի հատվածի համար ավելի կարևոր են հարկային մարմինների կողմից անհարկի ճնշումների չենթարկվելը, ասֆալտապատումը, իրենց կողքին բնակվող և լկտի ու սանձարձակ պահվածք ունեցողների զսպումը, մի խոսքով՝ պայմանական ասած «ամենաթողության վերացումը», քան թե Արցախը, Մեղրին և այլն: Կոպիտ ասած, հասարակության մի մեծ հատված ընտրություն է անում իր անձնական անվտանգության և պետության անվտանգության միջև ու նախապատվությունը տալիս է առաջինին, քանի որ այդ գլոբալ վտանգներն իր համար դեռևս տեսանելի կամ զգալի չեն, հեռու են, իսկ իր ամենօրյա կոմֆորտը կամ անվտանգությունը կոնկրետ են: Հասարակության մի մեծ մասի համար անգամ կարևոր չէ, որ իրենք սատարում են դրսում պարտված իշխանությանը. «այդ իշխանություններն են պարտվել թուրքին», բայց ինքը հաղթել է իր հարևան սանձարձակին, հարկային տեսուչին և դեմոնիզացված այլ իրական ու մտացածին կերպարներին: Իհարկե խոսակցության լիովին այլ թեմա է, թե իշխանությունների ներկայացրած այդ դրական տեղաշարժերը ինչքանով կապ ունեն իրականության հետ և ինչքան է դրանց մեջ կեղծիքի, պոպուլիզմի և երեսպաշտության չափաբաժինը:

Մենք ներկայումս ապրում ենք լրջագույն միֆազերծման փուլ, երբ պարզվեց, որ մեզ համար գոյություն ունեցած պետական և ազգային կարմիր գծերը կարող են շատ արագ ջնջվել, իսկ դրանք պահելու առաքելություն ունեցողները լռել կամ անկարող լինել որևէ լուրջ քայլ անել: Պայմանական ասած «հող հանձնողին կհանձնենք հողին» կարգախոսը կեղծ էր, իսկ դրանք հնչեցնողների մեծամասնությունը լոկ պաթոսային, կենացային մակարդակի հայրենասերներ: Իրենց մեքենային վազանց անողների հանդեպ անզուսպ կատաղության տածող և դաժանաբար պատժող «սարսափազդու դեմքերի» մեծ մասը կարծես թե լուռ է, երբ փլուզվում է մեր պետականության արժեհամակարգը, անարգվում են հերոսները, գաղափարները, նպատակները: Հռոմեական Սրբազան կայսրության անկման մասին Վոլտերն ունի շատ դիպուկ գնահատական. «Ո՛չ սրբազան էր, ո՛չ հռոմեական էր, ո՛չ էլ կայսրություն էր». սա կարծում եմ լիովին բնութագրական է այսօրվա Հայաստանի Հանրապետության և դրա արժեքների պահպանությանը կոչված գործիչների մեծամասնության համար: 

Վազգեն Սարգսյանի հատկապես երկու մտքերը վերջին շրջանում շատ են մեջբերվում, սակայն դրանցից միայն մեկը դարձավ իրականություն, իսկ մյուսը բոլոր շանսերն ունի այդպես էլ իրականություն չդառնալու: Վազգեն Սարգսյանը կարծում էր, որ ոմանք կարող են «մեր մեռոնին թույն խառնել». այո՛, սա այսօր իրականություն է և պայմանական ասած մեր մեռոնին թույն է խառնված ու այդ թույնը սկսում է գործել, քանի որ «դժոխքից ազատվածները» իրականում դժոխային խրախճանքի մեջ են և ուրախանում են մահերով: Ընդդիմադիր հայացքներ ունեցողների, հղի կնոջ մահերի հանդեպ սոցիալական ցանցերում և իրական կյանքում տիրող այս ուրախությունն ուղղակի սատանիստական ծեսի է նմանվում և «մահվան դարաշրջանի» ոչ թե ծիծեռնակներն են, այլ չարագուշակ ագռավները: Դե իսկ Վազգեն Սարգսյանի մյուս ձևակերպումը, թե «մի օր Մեղրին կարող է պայթել Երևանում» դժվար թե իրականանա և ինչպես Շուշին, Հադրութը չպայթեցին Երևանում, այնպես էլ Բերձորն ու Մեղրին չեն պայթելու: 

Իմ տպավորությամբ այսօր փոխվում է Հայաստանի՝ որպես պետության, կերպը. այն դառնում է սպասարկու երկիր՝ զվարճավայրեր, ռեստորաններ, տարազներով մատուցողներ, սրերով պար, իսկ միջազգային քաղաքական առումով տարանցիկ՝ միջանցքային երկիր: Այդպիսի երկրներում ու հասարակություններում կարևորվում են ոչ թե իրական հաղթանակներն, այլ կեղծ, սենտիմենտալ հաղթանակները օրինակ՝ Արևմտյան Հայաստանում կամ մեկ այլ տեղ «դուխով» քոչարի պարելը, Վանա լճում նավի վրա Հայաստանի դրոշը «քաջաբար» պարզելը և այդ ոճի միկրոհաղթանակներ տոնելը: Անկեղծ ասեմ, ինձ համար այդ կեղծ, բարոյական, սենտիմենտալ «միկրոհաղթանակաները» ոչ թե ընդունելի չեն, այլ տհաճ են: 

Մենք կարծես բոլորս դուրս ենք եկել պետության և պետականության դեմ. այսօրվա Հայաստանի հասարակության մեծամասնությունը նման է կործանվող պետությունների վերջին ժամանակաշրջանների հասարակություններին: Այս ոճի հասարակությունները պետականություն չեն ունենում: Վաղամեռիկ հրապարակախոս (կրթությամբ՝ արևելագետ) Տիգրան Հայրապետյանը դեռևս 1990-ականներին կարծես կանխագուշակելով 2020-ականների Հայաստանի հասարակական և քաղաքական պատկերը՝ շատ դիպուկ դիտարկում է արել. «Քաղաքակրթության կործանումը, պետության անկումը կամ որևէ ժողովրդի ցեղասպանությունը եզրափակիչ փուլն է մի երկարատև պրոցեսի, որ սկսվում է շատ ավելի վաղ, քան տեղի է ունենում բնական աղետը, սահմանների մոտ հայտնվում թշնամին, կամ կայացվում է սարսափելի ոճիրն իրականացնելու վճիռը: …այն ժողովուրդները, որոնք ենթարկվում են նման փորձությունների, ապրում են ներքին քաոսի, բարոյալքման և արժեքների կորստի ժամանակաշրջան: Հասարակությունը նախ և առաջ հոգեվարք է ապրում ներսից, հետո միայն վրա է հասնում բնական աղետը կամ արտաքին թշնամին: …Նման արատներով վարակված ժողովուրդը դատապարտված է, և բոլորովին կարևոր չէ, թե ով է կատարելու դահճի դերը՝ Բյուզանդիան թե Պարսկաստանը, արաբները թե մոնղոլները…»:

Պետք է կանգ առնել, հանել հասարակությանը ինքնաոչնչացնող խրախճանքի ճիրաններից, անջատել ինքնախաբեության շարժիչը, վերականգնել բարոյականության չափանիշները, հեռացնել պետականակործան, ազգակործան ուժերին ու գործիչներին և փրկել պետությունը:

 Ռուբեն Մելքոնյան
պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր