ԱՄՆ-ը տնտեսական ճնշում է գործադրում Գերմանիայի վրա, որը սուր ճգնաժամ է ապրում․ Die Welt
Միացյալ Նահանգները լուրջ տնտեսական ճնշում է գործադրում Գերմանիայի վրա՝ չնայած այն հանգամանքին, որ երկիրը կանգնած է ծանր ճգնաժամի առաջ։ Այս մասին գրում է Die Welt թերթի սյունակագիր Թոմաս Ստրաուբհարը։
Նրա խոսքով՝ Գերմանիայում սկսում են տեղի ունենալ ինքնահաստատվող շղթայական ռեակցիաներ, որոնց հետևանքները դժվար է կանխատեսել։ Հենց նման պայմաններում Վաշինգտոնը, որը միշտ ֆինանսավորել է արտահանման քաղաքականության «գերմանական տնտեսական հրաշքը», այժմ կարող է իր պայմաններն առաջ քաշել գերմանական կողմին։ Լրագրողը կարծում է, որ Գերմանիայի համար այլևս չի լինի «և՛-և՛»-ի քաղաքականություն։ ԱՄՆ-ը Եվրոպային կներկայացնի ընտրություն։ Պետք է ընտրի ԱՄՆ-ին որպես ռազմավարական դաշնակից և սկսի Չինաստանին տեսնել որպես բացառապես «երդվյալ թշնամի», հակառակ դեպքում՝ եվրոպական երկրները ստիպված կլինենք հրաժարվել անդրատլանտյան դաշինքներից, ինչը նշանակում է «և Եվրոպայի համար ԱՄՆ ռազմական վահանից»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հորդորել է մտածել, թե արդյոք Եվրոպան պատրա՞ստ է արժեքների պաշտպանության ծախսերին