ԱՄՆ-ի և Ինդոնեզիայի համատեղ զորավարժություններին կմասնակցեն 12 երկրի զինվորականներ
12 երկրի 4000-ից ավելի զինվորականներ են մասնակցելու օգոստոսի 1-ից 14-ը Սումատրա և Բորնեո կղզիներում անցկացվող Ինդոնեզիայի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժություններին, հայտնել է Kyodo գործակալությունը՝ հղում անելով ինդոնեզական իշխանություններին։
«Super Garuda Shield» զորավարժություններն անցկացվում են 2009 թվականից, որին այս տարի Ինդոնեզիան զորավարժություններին մասնակցելու համար կուղարկի 2 000, ԱՄՆ-ն՝ 1,1 000 զինվորական։
Ի թիվս երկու երկրների, այս զորավարժություններին մասնակցելու են նաև Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի և մի շարք այլ երկրների ԶՈՒ ներկայացուցիչներ։
Kyodo գործակալությունը նշում է՝ զորավարժությունները կարևոր են տարածաշրջանում և, մասնավորապես, Հարավչինական ծովի ջրերում Չինաստանի դիրքերի ուժեղացման ֆոնին։