Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

Թեհրանի բանակցությունների յուրաքանչյուր կողմն ուներ իր ուրույն պատճառները․ նրանք մրցակիցներ են․ Արտակ Զաքարյան

Իրավիճակային դաշինք, բայց ոչ հավերժ ընկերներություն: Այս վերտառությամբ ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Նա մասնավորապես նշել է․

«Թեհրանի բանակցությունների յուրաքանչյուր կողմն ուներ իր ուրույն պատճառները:

Անկարային պետք էր, որպեսզի քրդերի դեմ իր «հատուկ օպերացիան» իրականացնի արևելյան Իրաքում և Սիրիայի հյուսիսում։ Էրդողանը դրա համար ունի նաև ներքաղաքական պատճառներ և այդ կերպ նա ցանկանում է փրկել իր վարկանիշը, որը վերջին շրջանում փլուզվում է աճող տնտեսական խնդիրների և բարձր գնաճի պատճառով։ Սակայն ամերիկյան կողմից քրդերին ցուցաբերվող աջակցությունը խոչընդոտում է Էրդողանի ծրագրերին։ Այդ պատճառով Թուրքիան շահագրգռված էր քրդական հարցում Իրանի և Ռուսաստանի աջակցությունը ստանալ։

Իրանը` Ռուսաստանի Դաշնության աջակցության կարիքն ունի Բաշար Ասադի իշխանությունը պահպանելու, ինչպես նաև արևմտյան երկրների հետ «միջուկային գործարքը» վերսկսելու համար։ Ռուսաստանին այդ համագործակցության մեջ հետաքրքրում են անօդաչու թռչող սարքերը, Արևմուտքի դեմ նոր կոալիցիան և համատեղ տնտեսական ծրագրերը: Ռուսաստանը ցանկանում է Իրանի հանքարդյունաբերության ոլորտում ռուսական ներդրումների վերաբերյալ համաձայնագիր կնքել այնպես, ինչպես նախկինում արել էր Չինաստանը։ Համաձայն իրանական ԶԼՄ-ների՝ ռուսական «Գազպրոմը» ստորագրել է 40 միլիարդ դոլար արժողությամբ համագործակցության հուշագիր, կապված Իրանում գազի և նավթի հանքավայրերի զարգացման հետ։

Իրանա-ռուսական համատեղ առևտրի պալատը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության սկսվելուց հետո Իրանից դեպի Ռուսաստան արտահանման ծավալներն աճել են: Միևնույն ժամանակ, անհասկանալի է մնում, թե ինչպես են Ռուսաստանն և Իրանը պայմանավորվել նավթի և գազի համատեղ արտահանման քաղաքականության շուրջ, քանի որ երկու կողմերն էլ մրցակիցներ են և, ընդհանուր առմամբ, լրջորեն ազդում են շուկայի վրա։

Ըստ մի շարք փորձագետների` ուկրաինական հակամարտության մասին Այաթոլլա Խամենեիի հրապարակային հայտարարությունը գերազանցել է Ռուսաստանին ցուցաբերած` Չինաստանի զգուշավոր աջակցությունը։ Այժմ Ռուսաստանի և Իրանի շահերը մերձեցվել են այնպես, ինչպես երբեք: Այն կարելի է համարվել հաջողված քաղաքական գործընթաց, ի տարբերություն Իսրայելի և Մերձավոր Արևելքի արաբական սունի պետությունների միջև դաշինք ստեղծելու և դրանով Ռուսաստանի ազդեցությունը սահմանափակելու Վաշինգտոնի փորձերին։

Թեհրանը երկար ժամանակ պատժամիջոցների տակ է, և այս ֆոնին երկու երկրները կարող են ամրապնդել տնտեսական համագործակցությունը, մասնավորապես, Մոսկվան ցանկանում է համաձայնության գալ իրանական լոգիստիկ ուղիների օգտագործման շուրջ՝ ռուսական նավթը Հնդկաստան և Չինաստան տեղափոխելու համար։ Անօդաչու թռչող սարքերի թեման թեև հրապարակավ չի արծարծվել, սակայն չի բացառվում, որ կան կոնկրետ պայմանավորվածություններ:

Միաժամանակ պետք է նկատել, որ Թեհրանի և Անկարայի համար, Ռուսաստանի հետ բանակցությունները կարող են ծառայել որպես ԱՄՆ-ի վրա ճնշման և շանտաժի օգտավետ միջոց: Իրանն ու Թուրքիան այդ կերպ կփորձեն Արևմուտքին ցույց տալ, որ ունեն այլընտրանք, որով կարող են ազդեցություն պահպանել Մերձավոր Արևելքում:
Իրանի և Ռուսաստանի ներկայիս մերձեցումը կապված է նաև նրանց աշխարհայացքների նմանության հետ, որը վերջին տասնամյակների ընթացքում նկատելի չի եղել։ Այսօր երկու երկրներն էլ բացահայտ դեմ են արտահայտվում միջազգային հարաբերություններում ԱՄՆ գերակայությանը և ամեն կերպ ձգտում են հակազդել դրան։

Իրանն ու Ռուսաստանը դաշնակիցներ դարձան սիրիական հակամարտության ընթացքում, որտեղ նրանք համակարգեցին նախագահ Ասադին աջակցելու իրենց հաջող ջանքերը: Նախկինում Ռուսաստանը Իրանին տանկեր, ռազմական ինքնաթիռներ, սուզանավեր և այլ զենք էր վաճառում, սակայն վերջին տարիներին ձեռնպահ էր մնացել մատակարումներից` հարձակողական զենքերով ՄԱԿ-ի էմբարգոյի պատճառով: Էրդողանը ևս այն առաջնորդներից է, ով հակաամերիկյան տրամադրություններ է օգտագործել իր սեփական իշխանությունն ամրապնդելու համար:

Սակայն Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան, մերձեցման պատճառներ ունենալով հանդերձ, ունեն նաև բաժանարար գործոններ։ Ռուսաստանն օգտագործում էր Թեհրանի եռակողմ գագաթնաժողովը՝ ցույց տալու համար, որ դեռևս ունի ուժեղ դաշնակիցներ և աշխարհաքաղաքական ազդեցություն: Բայց նա ամենևին էլ «հավերժ ընկերություն» չէ:

Թուրքիան և Իրանը, անկախ ամեն ինչից, մնում են Ռուսաստանի մրցակիցները:

Թուրքիան և Ռուսաստանը Սիրիայի և Լիբիայի հարցերում հակառակ դիրքեր են գրավում: Բացի այդ, նրանք մրցակիցներ են Հարավային Կովկասում ազդեցության համար: Թուրքական անօդաչու թռչող սարքերն օգնում են ուկրաինական բանակին` ընդդեմ Ռուսաստանի:

Ինչ վերաբերում է Իրանին, ապա նա մրցում է Ռուսաստանի հետ` համաշխարհային էներգետիկ շուկայում ազդեցիկ տեղ ունենալու համար: Ճիշտ է, Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը ընդհանուր շահեր ունեն: Բայց նրանց երկար բարեկամության համար երաշխիքներ չկան»: