Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

Ի՞նչ է կատարվում հայ-թուրքական սարդոստայնում. Արտակ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ի՞նչ է կատարվում հայ-թուրքական սարդոստայնում:

Վերջին օրերին ինտենսիվ գործընթացներ են տեղի ունենում հայ-թուրքական զարգացումներում: Թուրքիայի նախագահ Էրդողանը, արտգործնախարար Չավուշօղլուն, իշխող կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը իրար հաջորդող հայտարարություններով Հայաստանից ակնկալում են կոնկրետ քայլեր, ինչն ըստ իրենց՝ Հայաստանը չի անում: Կոնկրետ քայլերի մասով երեքն էլ չեն թաքցրել իրենց պահանջները, կապված է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ: Նույնիսկ նշել են, որ Ադրբեջանը Թուրքիայի համար “կարմիր գիծ” է, և եթե Հայաստանը չբավարարի Ադրբեջանի պահանջները՝ հայ-թուրքական հարաբերություններն առաջ չեն գնա:

Հայաստանից ակնկալվող ադրբեջանական պահանջները հստակ են. Սյունիքով միջանցք դեպի Նախիջևան, «խաղաղության» համապարփակ համաձայնագրի ստորագրում և վերջնական հրաժարում Արցախից, Բանակ ըստ էության չունենալ, սահմանազատման արագացում և այսպես կոչված անկլավների վերադարձ (այսինքն՝ Հայաստանի մի շարք տարածքներ տալ Ադրբեջանին):

ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն, ըստ պաշտոնական հաղորդագրության, գովել է Նիկոլին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռք բերված դրական դինամիկայի և կոնկրետ համաձայնությունների համար: Թե ի՞նչ կոնկրետ համաձայնությունների մասին է խոսքը, ոչ մի տեղ հրապարակային չի նշվում: Պետքարտուղար Բլինքենը ողջունել է նաև ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների թբիլիսյան հանդիպումը, որն ըստ Վրաստանի արտգործնախարարի՝ ավարտվել է առանց հստակ արդյունքների:

Ի՞նչ է կատարվում հայ-թուրթական հարաբերություններում, և ինչի՞ հաշվին է Արևմուտքն այսպես հապճեպ ցանկանում առաջ մղել այն, մնում է միայն գլխի ընկնել: Հայաստանի պետական, քաղաքական, քաղաքագիտական միտքն ըստ էության չի անդրադառնում այս հույժ կարևոր խնդիրներին:

Չկա բավարար ինֆորմացիա՝ վերլուծությունների համար: Չեն արվում ո՛չ անվտանգային, ո՛չ տնտեսական, ո՛չ դեմոգրաֆիական, ո՛չ էլ ռեգիոնալ նշանակության վերլուծություններ, որոնք վեր կհանեն Հայաստանին ու Արցախին ուղղված սպառնալիքներն ու ենթադրյալ «հնարավորությունները»: Սա ռեգիոնալ նշանակության գլոբալ խաղ է, որն իրականացվելու է բացառությամբ Հայաստանի հաշվին, բայց ի՞նչ է շահելու Հայ Ժողովուրդը, բացի տեսանելի կորուստներից՝ պարզ չէ:

Նիկոլի և իր կապիտուլյացված խունտայի ակնհայտ վախեցած լռությունը, ինչպես նաև աշխարհագրական ծուղակում հայտնված Հայաստանի անկարող բացակայությունն իրեն վերաբերող գործընթացներում՝ խոսում է այն մասին, որ մեզ բոլորիս սպասվում է նոր կապիտուլյացիա: Այն շանթի պես մի օր որոտալու է հայ ժողովրդի գլխին և ստանալու ենք մեր մեջքի հետևում ստորագրված նոր հակահայկական փաստաթուղթ:
Ըստ տարածվող շշուկների, Նիկոլը ստիպված է գնալ այդ քայլին և այլընտրանք չունի: Իսկ հուսահատ հայտարարությունները, որ Հայաստանը չի քննարկելու միջանցքային տրամաբանության հարցեր, դեռևս ոչինչ չեն նշանակում, որովհետև չորս կողմից եկող տեղեկատվական հոսքերը հակառակի մասին են խոսում:

Կապիտուլյանտը կդիմանա՞ արդյոք միջազգային ճնշումներին և կկարողանա՞ դուրս գալ իր խղճուկ իշխանությունը երկարաձգելու հաշվարկով ինքնակամ սկսած բարդ խաղից՝ դժվար է ասել: Հայաստանի հաշվին սկսված խաղն այնքան մեծ խաղադրույքներ ունի, որ ո՛չ Արևմուտքը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Իրանը և ո՛չ էլ Թուրքիան անհրաժեշտ պահին չեն պահի Նիկոլին և առաջին զոհը հենց Նիկոլի կապիտուլյանտ իշխանությունը կլինի:
Հայաստանի ու Նիկոլի միակ փրկությունը հայկական ընդդիմության միասնականության մեջ է: «Դիմադրություն» շարժումն առաջիկայում մեծ և շատ կարևոր անելիք ունի՝ ի նպաստ Հայաստանի, Արցախի և աշխարհասփյուռ հայ ժողովրդի»: