Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

Արցախի Մարտունի քաղաքն ու Գլենդելը կդառնան քույր քաղաքներ

Արցախի Մարտունի քաղաքն ու Գլենդելը կդառնան քույր քաղաքներ: Այս մասին Asbarez.com-ին տված հարցազրույցում նշել է Գլենդելի քաղաքապետ։ Արտաշես Քասախյանը:

«Որպես Գլենդելի քաղաքապետ, որոշեցի խորհրդանշական կապ ամրագրել Գլենդելի եւ Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի միջեւ: Երբ ապրիլին ստանձնեցի քաղաքապետի պաշտոնը, նամակ ստացա, որտեղ Մարտունու քաղաքապետն առաջարկում էր հաստատել քույր քաղաքների կարգավիճակ: Ես ներկայացրեցի առաջարկը քաղխորհրդի նիստում, և հուսով եմ, որ մինչև հոկտեմբեր այն կհաստատվի»,-ասել է նա:

Քասախյանը նշեց, որ Արցախի Մարտունի քաղաքը հատուկ նշանակություն ունի՝ հաշվի առնելով նաեւ, թէ ինչերի միջով է անցել եւ դեռ շարունակում է անցնել Արցախի բնակչությունը:

«Գրեթե շաբաթ չի անցնում, առանց լուրերի, որ թուրք-ադրբեջանական ուժերի կողմից հարձակում է իրականացվել Արցախի հայ խաղաղ բնակավայրերի վրա: Եվ մենք այստեղից, ինչպես պատերազմի ժամանակ, երբ հեռվից ենք հետեւում գործընթացներին, զգում ենք մեզ թույլ՝ անկարող լինելով շոշափելի օգնություն ցուցաբերելու: Անշուշտ, ֆինանսական աջակցությունն առաջին միջոցն էր, որ Գլենդելի հայ համայնքը հատկացրեց մեր հայրենակիցներին պատերազմի օրերին, նաև՝ այլ անհրաժեշտ պարագաներ տրամադրվեցին, և մարդիկ էլ կային, որ անձամբ մեկնեցին Հայաստան և Արցախ: Գլենդելից մի քանի բժիշկներ պատերազմի ժամանակ առաջնագծում էին, եւ առաջին օգնություն էին ցուցաբերում մեր զինվորներին», - նշել է Քասախյանը։

Նա հայտնել է, որ ինքն էլ որպես քաղաքապետ, որոշել է Գլենդելի և Մարտունու միջև քույր քաղաքների կարգավիճակի հաստատումով ներդրում ունենալ Արցախում: «Այս քայլը ցույց է տալիս, որ մենք նման հարաբերություն ունենք ոչ միայն այն քաղաքների հետ, որ գտնվում են Հայաստանի սահմաններում, բայց նաեւ՝ Արցախում, որ ինքս համարում եմ Հայաստանի, մեր պապենական հողերի եւ նրանց ժառանգության մաս: Անկասկած է այն փաստը, որ Արցախը հայկական հող է, եւ Մարտունին հայկական քաղաք, որ ունեցել է, ունի, եւ պետք է ունենա հայ բնակչություն: Քույր քաղաքների կարգավիճակի հաստատմամբ, Ամերիկայի ամենահայաշատ քաղաք Գլենդելը, հույսի մոմ կվառի Արցախում, Գլենդելում, եւ հուսով եմ նաեւ Հայաստանում՝ Մարտունու, որպես հայ քաղաք լինելու շարունակման»:

Արտաշես Քասախյանը հավաստիացրել է, որ քույր քաղաքների կարգավիճակի հաստատմանը կհաջորդեն նաև գործնական քայլեր՝ մասնավորապես կզարգացվեն հարաբերություններ երկու քաղաքների կրթօջախների միջեւ: