Խաղաղապահները Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշան են գործարկելու, խուճապի չմատնվել. քաղաքապետարան
Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Ի գիտություն Ստեփանակերտի բնակիչների, այսօր ժամը 16:00-ի սահմաններում ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից կգործարկվի օդային տագնապի ազդանշան:
Խնդրում ենք խուճապի չմատնվել, քանի որ այն ուսումական բնույթ է կրելու»:
***
Հաղորդագրություն է տարածել նաև ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ այսօր ժամը 16:00-ի սահմաններում, ՌԴ խաղաղապահ զորակազմի մշտական տեղակայման վայրում` Իվանյան համայնքի վարչական տարածքում, կգործարկվի օդային տագնապի ազդանշան:
Տագնապի ձայնը լսելի կլինի նաև հարակից բնակավայրերում։ Խնդրում ենք խուճապի չմատնվել, քանի որ այն ուսումական բնույթ է կրելու»: