Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

Մեր ազատազրկվածները հանրության մյուս անդամների նման պետք է նույն որակի և ծավալի բժշկական օգնություն ու սպասարկում ստանան. ԱՆ փոխնախարար

Արդարադատության նախարարության և Առողջապահության նախարարության բարձր համագործակցության շրջանակներում կյանքի է կոչվել քրեակատարողական հիմնարկներում աշխատող բժշկական անձնակազմի համար շարունակական մասնագիտական զարգացման ապահովման նախաձեռնությունը:

Արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի և Առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ա. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր։ Հուշագրի կնքման միջոցառմանը ներկա են եղել արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։

Այս համագործակցությունը նպատակ ունի բանտային առողջապահության ոլորտում իրականացնել հետբուհական, լրացուցիչ և շարունակական մասնագիտական զարգացման և կրթական ծրագրեր, կազմակերպել գիտական և հետազոտական աշխատանքներ (միջոցառումներ), ապահովել նպաստավոր պայմաններ՝ որակյալ բժիշկներ կրթելու և վերապատրաստելու համար:

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, շնորհավորելով կողմերին համագործակցության ամրագրման առթիվ, ընդգծել է, որ նման նախաձեռնությունների արդյունքում իմպլեմենտացվում է բանտային բժշկությունն ազգային առողջապահական համակարգ ինտեգրելու Կառավարության քաղաքականությունը։

«Մեր ազատազրկվածները պետք է ստանան այն նույն որակի և ծավալի բժշկական օգնություն ու սպասարկում, ինչ հանրության մյուս անդամները: Այս տեսանկյունից կարևոր է կրթական բաղադրիչի շեշտադրումը՝ բժշկական անձնակազմը կարող է տրամադրել պատշաճ բուժօգնություն, եթե ապահովվում է նրանց՝ արդի ժամանակներին համապատասխանող, շարունակական և կայուն մասնագիտական զարգացումը»,-նշել է Սարգսյանը:

Փոխնախարարը կոչ է արել կողմերին ինտենսիվորեն օգտագործել հուշագրով ընձեռված գործիքակազմը։

Փոխնախարար Նանուշյանը, շնորհավորելով կողմերին համագործակցության ամրագրման առթիվ, նշել է, որ շարունակական բժշկական կրթության համակարգի ներկա փոփոխությունները կարևոր են յուրաքանչյուր բուժաշխատողի մասնագիտական գործունեության ընթացքում հմտությունների, ունակությունների և գիտելիքների ձեռքբերման առումով` նրանց կողմից տրամադրվող բժշկական ծառայությունների որակի բարձրացման նպատակով:

Նա ևս կարևորել է քրեակատարողական համակարգում աշխատող բժշկական անձնակազմին կատարվող փոփոխություններից անմասն չթողնելու հանգամանքը և հույս հայտնել, որ հուշագրի կողմերը հուշագիրն առավելագույնս կծառայեցնեն դրան: