Ռուսաստանն ու ԱՄՆ-ն չեն կատարել իրենց խոստումները․ Թուրքիայի ԱԳ նախարար
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն չեն կատարել Սիրիայի վերաբերյալ իրենց խոստումները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն «TV 100» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ռուսաստանն ու ԱՄՆ-ն չեն կատարել իրենց խոստումները»,- ասել է նա։- Երկու երկրներն էլ պետք է մաքրեին այս տարածքները (Սիրիայում) ահաբեկիչներից։ Նրանք ընդհանրապես չեն միջամտում, որոշ հատվածներում պարեկություն են անում ռուսների հետ, իսկ շատ տեղերում, հատկապես հյուսիս-արևելքում, ԱՄՆ-ը շարունակում է իր ռազմական աջակցությունը։ Ինչո՞ւ եք աջակցում ահաբեկչությանը: Ուզում եք մասնատե՞լ Սիրիան, թե՞ աջակցել մեզ»,- հարցադրումներ է արել Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։
Նրա կարծիքով՝ Վաշինգտոնը պետք է դա բացատրի, քանի որ և՛ Թուրքիան, և՛ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի անդամ են։
«Ահաբեկչությունը ՆԱՏՕ-ի երկու թշնամիներից մեկն է։ Ուրեմն՝ մենք պետք է անենք այն, ինչ անհրաժեշտ է»,- եզրափակեց նա։