Բայդենի օրոք ԱՄՆ-ն նվաստացումների է ենթարկվում, երկիրը ծնկի են բերել․ Թրամփ
Դեմոկրատական կուսակցության իշխանության օրոք Միացյալ Նահանգները մեկը մյուսի հետևից նվաստացումներ է կրում, ոտնահարվում են մարդկանց իրավունքները, վառելիքի գները բարձրանում են, առկա է գնաճ, իսկ երկրի նկատմամբ հարգանքն աշխարհում՝ ընդհակառակը, արագորեն անկում է ապրում։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որը նա արել է Վաշինգտոնում Ամերիկայի առաջին քաղաքականության ֆորումի ինստիտուտում ունեցած ելույթին:
«Մեր երկիրը պետք է բախվի համաշխարհային ասպարեզում մեկը մյուսի հետևից պատմական նվաստացումների հետ, իսկ հայրենիքում մեր հիմնական իրավունքներն ու ազատությունները սահմանափակված են։ Ամերիկյան երազանքը «պատառոտվել» է: ԱՄՆ-ին ծնկի են բերել»,- ասել է նախկին նախագահը։