Չալաբյանը ազատ է արձակվելու
Ավետիք Չալաբյանի կալանքի ժամկետը ավարտվում է այսօր 21։00-ին։ Նոր կալանքի ժամկետ երկարացնելու պրոցես չկա ու չէր կարող լինել, որովհետև մի քանի րոպե առաջ բոլորիդ աչքի առաջ հետաձգվեց հերթական դատական նիստը, դատարանում լրագրողների հետ զրույցում ասացին Ավետիք Չալաբյանի պաշտպանները։
Զարկերակային ճնշում ու ջերմություն ունենալու պատճառով Չալաբյանը չի ներկայացել նիստին, այն հերթական անգամ հետաձգվեց։
«Հարգելի լրագրողներ, սա նշանակում է, որ Ավետիք Չալաբյանը այսօր երեկոյան ժամը 21։00-ին պիտի ազատ արձակվի քրեակատարողական հիմնարկից»,- ասացին նրանք։