ՀՀԿ ԵԿ անդամները հանդիպել են ԱՀ ընդդիմադիր կուսակցությունների անդամների հետ
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀԿ ԵԿ անդամներն այսօր հանդիպում են ունեցել Արցախի Հանրապետության ընդդիմադիր՝ ՀՅԴ, Արդարություն և Արցախի ժողովրդավարական կուսակցությունների անդամների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի առաջ ծառացած գերակա խնդիրների և դրանց լուծման տարբերակների, նոր ու միասնական ջանքերով ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։
Կարևորվել է ստեղծված իրավիճակում երիտասարդների՝ էլ ավելի ակտիվ ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին։
Քննարկվել են նաև հետագա համագործակցության ընդլայնման ձևաչափերը։