Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

Եթե ծառայության վայրում իմ հետ «դժբախտ պատահարներ» լինեն՝ դրա հետևում կանգնած են այս իշխանությունները․ Արգիշտի Կիվիրյանը մեկնում է եռամսյա վարժական հավաքի

Քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում տեղեկացնում է, որ 2022 թվականի օգոստոսի 1-ից մեկնում է եռամսյա վարժական հավաքի։ Նա այդ մասին մասնավորապես գրել է․

«Սիրելի ընկերներ և համախոհներ։

Հաշվի առնելով, որ ես աշխատում եմ լինել առավել թափանցիկ, տեղեկացնում եմ, որ մոտ մեկ ամիս առաջ ստացել եմ ծանուցագիր, 2022 թվականի օգոստոսի 1-ից եռամսյա վարժական հավաքի մեկնելու մասին։

Ընդ որում, համապատասխան ծանուցումը ստացա հաշված օրեր անց, երբ հրապարակայնորեն տեղեկացրի, որ պատրաստվում եմ հուլիսի 1-ից առավել ակտուալ քաղաքական իրադարձությունների կապակցությամբ սոցիալական ցանցերում մշտական լայվեր անցկացնել, ինչպես նաև այդ օրերին կազմակերպեցինք մի հատ բավական բովանդակալից հրապարակային քաղաքական քննարկում։ Ընդ որում, զինկոմիսարիատ ներակայանալուց որոշ ժամանակ անց իմ համապատասխան աղբյուրներից տեղեկացա, որ ինձ «հայտնաբերելու» համար չգիտես, թե ինչու գործի էր դրվել ԱԱԾ-ն, այն պարագայում, երբ այս քաղաքում ամեն երկրորդը գիտի իմ գտնվելու վայրի մասին, ու ես էլ զինկոմիսարիատից առաջին իսկ բանավոր զանգից հետո ինքս գնացել եմ և իմ ձեռքով վերցրել համապատասխան ծանուցագիրը։

Հավանաբար ԱԱԾ-ին գործին կցելը նպատակ ուներ այդ պատրվակով փորձել եւս մեկ անգամ իմ առօրյա հանդիպումների մասին լրացուցիչ տեղեկատվություն հավաքել։ Ինչևէ, հոյակապ հասկանում եմ, որ ինձ եռամսյա վարժական հավաքներին կանչելը որևէ աղերս չունի Հայաստանի Հանրապետության պաշտպանողականության բարձրացման հետ, և ուղիղ կապված է այս իշխանությունների դեմ իմ հասարակական-քաղաքական գործունեության հետ, և ժողովրդական լեզվով ասած՝ հաշվեհարդարի շարքային փորձ է։ Երկրի ինչ պաշտպանողականության բարձրացման մասին կարող է խոսք գնալ, երբ գործ ունենք մի իշխանության հետ, որը Արցախը հասցրեց անկման, իսկ Հայոց բանակը, որպես ռազմաքաղաքական միավոր՝ բնաջնջման, որը երկար ամիսներ խուսափում էր երկրում նշանակել Գենշտաբի պետ, իսկ որի նշանակած պաշտպանության նախարարը ավելի շատ զբաղված է այս կամ այն տրամաչափի ընտրությունում իր թիմակիցների նախընտրական գործընթացներին մասնակցելով, քան թե իր ուղղակի պարտականությունների կատարմամբ։

Ընդ որում, այս իշխանությունների ներկայացուցչները այդպես էլ հստակ չեն էլ նշում, թե ըստ իրենց Հայաստանի որ սահմաններն են ենթակա պաշտպանության, եւ արդյոք իրենց իրական նպատակ սահմանների պաշտպանությունն է, թե պաշտպանության իմիտացիան, արանքում մերթ ընդ մերթ այս կամ այն տարածքը փաստացի զիջելը, թեկուզ և «իրական սահմանները դեռ որոշված չեն», «բացում ենք խաղաղության դարաշրջան» հայտարարությունների ներքո։

Ընդ որում, մինչ օրս նաև անհայտ է մնում, եթե ինչ որոշում է կայացված այսպես կոչված «ադրբեջանական անկլավների» մասով, և արդյոք դրանք չեն հանձնվելու բախումների բեմադրմամբ և արանքում որոշակի հայ զինվորականներ զոհաբերելու գնով։

Ընդ որում, այդ մեխանիզմի կիրառման փորձը կա, երբ Շուշիի արդյունավետ պաշտպանությունը փաստացի տապալելուց և քաղաքը հակառակորդին անցնելուց հետո հարյուրավոր զինվորականների կյանքը զոհաբերվեց իբրև թե քաղաքը հետ բերելու փորձի համար։

Ընդ որում, այն որ այս վարժական հավաքներին ակտիվ հակաիշխանականներին ներգրավումը իշխանությունները փորձում են վարածել պատժի տեսակի, շատ հրապարակային ու բառացի հայտարարել են հենց իրենք, Պաշտպանության անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի, Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանի և Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի շուրթերով՝ առաջարկելով այս իշխանությունների դեմ դուրս եկած անձանց «ուղարկել սահման»։

Ընդ որում ներկայումս Անդրանիկ Քոչարյանն հայտարարելով, որ «հայրենիքի պաշտպանությանը բոլորը պիտի մասնակցեն», այդպես էլ մինչ օրս հասարակությանը չի ցանկանում տեղեկացնել, թե ըստ ԶԼՄ-ների տեղկությունների ինչու է իր որդին կարողացել խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից։ Այսպիսով հենց այս իշխանության ներկայացուցիչներն են բավականին անկեղծ և ցինիկաբար ընդունում, որ խնդիրը ոչ թե երկրի պաշտպանողունակության բարձրացումն է, այլ ապօրինի ցանկությունը վարժական հավաքները վերածելու քաղաքական հաշվեհարդարի մեխանզիմի։

Ով խորքային ծանոթ է տարատեսակ քաղաքական գործընթացներին և մեխանիզմներին, գիտի որ հաշվեհարդարները շատ ավելի արդյունավետ կարելի է կյանքի կոչել այսպես կոչված փակ տարածքներում, մեկուսարաններում կամ զորանոցներում։ Այնպես որ ցանկանում եմ շատ ուղիղ նշել, որ եթե ծառայության վայրում իմ հետ պատահեն անհասկանալի բաներ, այդ թվում «դժբախտ պատահարներ», ապա թող որևէ մեկի մոտ կասկած չլինի, որ անգամ ամենաչնչին պատահարի հետևում կանգնած են այս իշխանությունները և ամենը տեղի է ունեցել իրենց ուղղակի ցուցումով և հրահանգով։

P.s Ընդ որում, ցանկանում եմ նշել, որ չնայած վարժական հավաքի մեկնմանը մնացել են հաշված օրեր, մինչ օրս այդպես էլ չեմ անցել ռազմաբժշկական փորձաքննություն, որը պարտադիր կատարումը սահմանված է օրենքով։ Որպեսզի չկրկնվի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվանից հետո այս իշխանության սպասարկուների այն ցինիկ հայտարարարությունները, թե բա ինքն էր մեղավորը, քանի որ չէր ներկայացրել իր բժշկական թղթերը, մինչ վարժական հավաքի մեկնելս պարտադիր կուղարկեմ այդ փաստաթղթերը զինկոմիսարիատ։

P.s.s Հուլիսի 1-ից իմ լայվերին սպասողներց հայցում եմ ներողամտություն, ուղղակի այս վերջին ամիսը զբաղված էի ժողովրդի լեզվով ասած «գործերս կլորացնելով» ու ուղղակի հասկացա, որ այդ պարագայում չեմ հասցնի արդյունավետ կերպով ներկայացնել բոլոր ասելքներս։ Խոստանում եմ վերադարձից հետո քավել այդ մեղքս։

Միշտ միասին․․․»