ԱՄՆ պետքարտուղարը Լավրովի հետ հեռախոսազրույց է ակնկալում․ կխոսեն 2 հարցի շուրջ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ուկրաինական պատերազմի սկսվելուց ի վեր առաջին անգամ մտադիր է խոսել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնու է TACC—ը։
Աղբյուրի փոխանցմամբ, ամերիկացի դիվանագետն ասել է, որ այս շաբաթ իր ռուս գործընկերոջ հետ հեռախոսազրույց է ակնկալում, որպեսզի քննարկի «մի քանի շաբաթ առաջ Մոսկվային ներկայացված «էական առաջարկը» և փորձի հասնել «անօրինական կալանավորված երկու ամերիկացիների՝ Փոլ Ուիլանի և Բրիթնի Գրայների ազատ արձակմանը»։
Նա նաև նախատեսում է քննարկել Սև ծովով ուկրաինական հացահատիկի տարանցման մասին վերջերս ստորագրված համաձայնագիրը։
Պետքարտուղարությունում կայացած մամուլի ասուլիսում Բլինքենն ասել է, որ Լավրովի հետ հեռախոսազրույցի ժամանակ չի քննարկի Ուկրաինայի հարցը՝ հերթական անգամ շեշտելով, որ «ԱՄՆ-ը չի քննարկի Ուկրաինան առանց Ուկրաինայի»։