Ֆոտոսեսիաներ բունկերում․ արևմտյան լրատվամիջոցները զբաղված են Զելենսկիի կնոջ PR-ով․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ Արևմուտքն անցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կնոջ՝ Ելենայի համար PR-ն անելուն, քանի որ նախագահի ռեսուրսը սպառվել է։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Զախարովայի՝ Telegram-յան գրառմանը։
«Նկատե՞լ եք, թե ինչպես են արևմտյան լրատվամիջոցները գովազդում Զելենսկիի կնոջը: Այցելություն ԱՄՆ, ամսագրերի շապիկներ, ֆոտոսեսիաներ բունկերում: Նույնիսկ Ուկրաինայի նախագահն այժմ հարցազրույցներ է տալիս իր կնոջ ֆոնին։ Պատճառը տարօրինակ է։ Զելենսկին հոգնել է։ Համաշխարհային հանդիսատեսն այլևս չի ընկալում նրան։ Իմիջը չի կարող փոխվել»,- գրել է Զախարովան։