Այսօր Ադրբեջանն ու Հայաստանը ապրում են խաղաղության մեջ և կառուցում են առևտրային հարաբերություններ․ Ալիևը շնորհավորել է ԹրամփինԽուլիգանության դեպք՝ Երևանում․ ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա
Փաշինյանը սոցիալապես անապահով ընտանիքների, զոհվածների երեխաներին ուղարկել է ճամբար, որտեղ հիգիեննայի տարրական պայմաններ չկան, հացն էլ ստիպված են հերթով ուտել
Հրաձգություն ԱՄՆ-ի Միչիգանի նահանգում. կա 2 զոհ և 1 վիրավորԱնահիտ Մանասյանն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿԱրգենտինայի և Կաբո Վերդեի երկրպագուները բախվել են միմյանց մարզադաշտումՍպանել վիշապին Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժածԲագրատ Նալբանդյանն ինքնասպան է եղել` արդարացման վճռին չհասնելովՈրտեղի՞ց հայտնվեց «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը, և ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական թվերը. Hetq.amԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դադարեցնում է Իրանի հետ բանակցությունները Խամենեիի հուղարկավորության ընթացքումԿենդանաբանական այգու մոտ տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղին սպասարկող «Zhongtong»-ի վրաԱրևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյունՄահացել է տաղանդավոր սաքսոֆոնահար Արթուր ՊետրոսյանըՎերաքննիչ դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքըԶանգվածային հարձակում Պետերբուրգի վրա․ օդանավակայանը փակ է (տեսանյութ)ՀՀ-ն ու ԱՄՆ-ն միավորված են ոչ միայն ընդհանուր շահերով, այլ նաև երկարամյա բարեկամությամբ․ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահինՓաշինյանական իշխանության հանցավոր անգործության պայմաններում, Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. ԱբրահամյանՌուսական բանակը ավիահարվածներ է հասցրել Սումիին. կան մեծ թվով զոհեր և վիրավորներԴեռ հայտարարությունը չհրապարակած՝ Բրյուսովի համալսարանում անվճար տեղերի համար մրցույթի դիմումները վաղուց ընդունել ենՄեսսին սահմանեց Աշխարհի առաջնության երեք նոր ռեկորդԱնկարայում հրդեհ է բռնկվել այն հյուրանոցի մոտ, որտեղ ապրելու է Թրամփը (տեսանյութ)Սխալմունք է. ԱԺ-ն պարզաբանել է Մեռելոց օրերի հետ կապված հայտարարությունը«Մինչև հիմա սպասում եմ իր զանգին. Վարոյիցս հետո թոռնիկներս են ապրելու ուժ տալիս». պայմանագրային զինծառայող Վարազդատ Վարդանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վարդենիսի դիրքերումՏարեսկզբից ի վեր ռուսական բանակը ազատագրել է 133 բնակավայր․ ՊուտինԴանիելյանի դեմ արշավի հետևում Փաշինյանն ու նրա թիմն են. «Հրապարակ»
Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին
ԱՄՆ-ն փորձել է նախազգուշացնել Իրանին Իսրայելի կողմից բանակցությունների մասնակիցների հնարավոր մահափորձերի մասին. NYTԱրտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ»Հորդառատ անձրևներ կլինեն Իսրայելի ավիահшրվածների հետևանքով Լիբանանում զnհերի թիվը հասել է 4,301-իՂազախստանը որպես օգնություն Ռուսաստանին կմատակարաի 50 հազար տոննա բենզինԷկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ»Պnւտինը Կոնստանտինովկայի ազատшգրnւմը համարում է կարևոր փուլ«Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ»Պաշտոնանկություններ են սպասվում.  «Հրապարակ»Պայթյուն Սիրիայի ռազմական օդանավակայանում. կան զոհերՇրջակա միջավայրի նոր նախարարի հայտարարագրերը. ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ»Նիկոլ Փաշինյանը Թեհրանում կայացած արարողության ժամանակ հարգանքի տուրք է մատուցել Ալի Խամենեիի հիշատակինՊՆ-ում վհուկների որս է սկսվել. «Հրապարակ»Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ»Իրանում շարունակվում են Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունները«Կամանդիրը» սպասում է, թե ինչ կպահանջի իրենից «գլավնակամանդույուշչին». «Հրապարակ»Էրեբունի համայնքի երկու վթարային շենքի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»«Ստուկաչների ինստիտուտ» է ձեւավորվել. «Հրապարակ»Արայիկ Հարությունյանի դիրքերը թուլանո՞ւմ են. երկարատև արձակուրդ է մեկնել. «Ժողովուրդ»Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ»Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»Ռուսաստանի զինված ուժերը լիովին ազատագրել են ԿոնստանտինովկանՌուբինյանի նշանակումը ԱԺ նախագահի պաշտոնին վկայում է՝ փոխվում է հայ-թուրքական գործընթացի օրգանիկան
Հասարակություն

Հայաստանում հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 23,3 տոկոսով

Հուլիսի 29-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվեցին ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների 2022 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

Նիստը վարում էր ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը: Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

2022 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության հաշվետու զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։

Նշվեց, որ հաշվետու ժամանակահատվածում ոստիկանությունը կատարել է իր առջև դրված խնդիրները, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել է հասարակական կայուն կարգն ու անվտանգությունը։

Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 23,3 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է ծանր վիրավորանք հասցնելու, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ինչպես նաև առավել լատենտային համարվող թմրամիջոցների հետ կապված հիմնական հանցատեսակների թվի աճով:

Գրանցված 17 005 դեպքերի հիմնական բաժինն ընկնում է ոչ մեծ (63,2 տոկոս) և միջին ծանրության (22,5 տոկոս) հանցագործություններին, որոնք համարվում են առավել նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցատեսակներ և կազմում են ընդհանուր հանցագործությունների 85,7 տոկոսը:

Ըստ հիմնական հանցատեսակների՝ նվազել են սպանության, սպանության փորձի, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված, ավազակության, խարդախության, բնակարանային գողության, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերը: Միևնույն ժամանակ, որոշակի աճել են դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, խուլիգանության, գողության, տրանսպորտային միջոցներ փախցնելու, յուրացնելու կամ վատնելու, համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակություններ կատարելու դեպքերը:

Հաշվետու ժամանակահատվածում 2,8 տոկոսով աճել է բացահայտման արդյունավետությունը:

Հայտնաբերվել է 422 կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք, որոնցից 134-ը կաշառակերության դեպքեր են, 64-ը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացնելու կամ վատնելու, 44-ը՝ պաշտոնեական կեղծիքի, 90-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 47-ը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու և այլն:

Հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվել է 91 524 նյութ, հարուցվել է 10 065 քրեական գործ:

Արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է 275-ով, զոհերի թիվը՝ 30-ով, վիրավորներինը՝ 509-ով:

2022 թ. առաջին կիսամյակի ընթացքում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 921 ծառայողական քննություն. կարգապահական տույժի է ենթարկվել 322 ծառայող։

Հաշվետու զեկույցին հաջորդեց բարձրացված հարցերի առարկայական քննարկում, որի ընթացքում իրենց համակարգման ոլորտների վերաբերյալ ելույթներով ու հարցադրումներով հանդես եկան ոստիկանության պետի տեղակալները։ Ելույթների ընթացքում բարձրացված հարցերին պարզաբանումներ տվեցին համապատասխան ծառայությունների ու ստորաբաժանումների ղեկավարները:

Ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների շրջանակում քննարկվեցին

պարեկային ծառայությանը վերաբերող հարցեր: Ներկայացվեցին Լոռու և Շիրակի մարզերում արդեն իսկ գործող պարեկային ծառայության դրական աշխատանքը, ինչպես նաև հանրապետության մյուս մարզերում պարեկային ծառայություն ստեղծելու գործընթացը: Անդրադարձ եղավ նաև հանրությանը ծառայություն մատուցող ստորաբաժանումների աշխատանքին: Խնդիր դրվեց կատարելագործել սպասարկման մակարդակը, առավել բարելավել հասարակական կարգի ապահովման որակը:

Ամփոփելով կոլեգիայի նիստը՝ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, ընդհանուր առմամբ դրական գնահատելով հաշվետու շրջանում կատարված աշխատանքը, մատնանշեց առկա թերություններն ու բացթողումները և տվեց հասցեական հանձնարարականներ ու ցուցումներ։