Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Հասարակություն

Ակնհայտ է, որ ամրոց այցելել են նախապես ծրագրված և ոչ երկու հոգով. «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը մանրամասնում է

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քանի որ անընդհատ ստանում եմ տարբեր լրատվամիջոցներից ու անձանցից զանգեր, հարկ եմ համարում անել կարճ անդրադարձ․

Ինքս երեկ եմ տեղեկացել Էրեբունի ամրոցում նկարահանվածի մասին։ Ինձ ճանաչողները, կարծում եմ կհասկանան, թե հիմա ինչ հոգեվիճակում եմ գտնվում։

Այնուամենայնիվ, մինչև համապատասխան իրավապահ մարմինների կողմից չլինի մանրամասն քննություն, ես չեմ կարող ամբողջական գնահատական տալ տեղի ունեցածին։
Էրեբունի ամրոցի և թանգարանի պահպանությունն իրականացվում է ՀՀ Ոստիկանության պետական պահպանության վարչության Էրեբունու բաժնի կողմից։ Կարող եմ ասել, որ նկարել են ոչ շուտ, քան հունիսի 24-ը, քանի որ այս օրվանից մենք սկսել էինք Էրեբունի հնավայրում իրականացվող պեղումները, իսկ այդ նյութի մեջ պեղումների արդյունքում հանված հող չկա։

Ակնհայտ է, որ ամրոց այցելել են նախապես ծրագրված և ոչ երկու հոգով։ Էրեբունի ամրոցը զբաղեցնում է ահռելի տարածք և մեկ ոստիկանը չի կարող վերահսկել ամբողջ տարածքը։

Մենք դիմել ենք Երևանի քաղաքապետարան՝ ՀՀ Ոստիկանություն դիմելու և ծառայողական քննություն սկսելու, իսկ այսպես կոչված մասնակիցներին բացահայտելու և օրենքի խստությամբ պատժելու համար։ Հասկանում եմ, որ շատերի համար, սա հրաշալի առիթ է լինելու ցեխ շպրտելու, պախարակելու և հայրենասեր դառնալու ու կայանալու համար։ Միայն ասեմ, որ վերջին ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի և «Էրեբունի» ՊՀԱԹ-ի ջանքերով փոխվեց ամրոցի երկայնքով տարածվող լուսավորության համակարգը, անցկացվեց ջրաոռոգման համակարգ, վերանորոգվեց ոստիկանական պահակակետը, ստեղծվեց սանհանգույց, ունեցանք դեպի ամրոց տանող նոր ասֆալտապատ ճանապարհ և այս ցուցակը կարելի է էլի շարունակել։

Նյութից պարզ է դառնում, որ գործ ունենք մոլագար վիժվածքների հետ, ովքեր ինչպես տեղեկացա Երևանի այլ վայրում ևս նման նյութ են նկարել։ Դեռևս պետք է պարզել՝ ամրոցում նկարահանումը եղել է աշխատանքային ժամին, թե ոչ և կամ ամրոց են մտել մուտքից, թե գործածել են այլ ճանապարհ։

Երեկ ինձ նաև այսպես ասած լավություն անելու համար հեռախոսազանգով ասել են, որ տեսանյութը կարող է հրապարակվել և քննարկվել և այնուհետև նշել են, որ այդ ուժին ներկայացվել է, որ ես հականիկոլական եմ, իրենց ուժի անդամ և պետք է գնամ իրենց ապագա համագումարին, իսկ հետո ասվել,- չէ հիմա պետք չի համագումարին գաս, բայց հետո դու քո քայլը կանես նրա դիմաց, որ տեսանյութի մասին չխոսվի։ Ինքս մերժել եմ և նշել, որ կարող են հենց այդ պահին էլ թմբկահարել նյութը։ Ես ոչ հականիկոլական եմ, ոչ կուսակցական, ոչ ընդդիմադիր և ոչ էլ դիմադիր։ Ես իմ քրտինքով փորձում եմ իրականացնել իմ աշխատանքը։ Հիմա մանրամասներ չնշեմ, սակայն քննության ժամանակ ես մանարամասն կխոսեմ կատարվածի մասին։

Անկախ այն հանգամանքից, որ Էրեբունի ամրոցի և թանգարանի պահպանությունը իրականացվում է ՀՀ Ոստիկանության վերը նշված ծառայության կողմից և կարելի կլիներ մեղքը հանգիստ բարդել նրանց վրա, նշեմ, որ այս ամենի առաջին պատասխանատուն ես եմ և եթե վերադաս մարմինը կգտնի, որ ես պետք է հրաժարական տամ իմ զբաղեցրած պաշտոնից, ապա ես անվերապահորեն կկատարեմ դա․․․

Ուզում եմ խորին շնորհակալությունս հայտնել բոլոր այն մարդկանց և ընկերներիս, ովքեր այս պահին հայտնել և հայտնում են իրենց զորակցությունը։ Հավատացեք, հիմա ես ձեր բոլորի կարիքը շատ ունեմ։

Ինչպես նշել էի Հատիսի արձանի վերաբերյալ իմ գրառման վերնագրում, որից հետո կարծես թե դրվել էր այս նյութը, բայց նկարահանվել էր ավելի վաղ, «Ապավինելով Տեր Հիսուս Քրիստուսի զորությանը»․․․