ԱՄՆ-ն Ուկրաինային կփոխանցի NASMAS զենիթահրթիռային համակարգ
«ԱՄՆ-ը 182 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել, որը ենթադրում է 2024 թվականին Ուկրաինայի Զինված ուժերին NASAMS երկու զենիթահրթիռային համակարգերի փոխանցում»։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերը։
Նա նշել է, որ այդ համակարգերն անհրաժեշտ են Ուկրաինային ապագայում երկրի կայուն պաշտպանություն ձեւավորելու համար։
Նշենք, որ NASAMS-ը շարժական զենիթահրթիռային համակարգ է, որը նախատեսված է ցածր և միջին բարձրությունների վրա հրթիռների, ինքնաթիռների և այլ օդային թիրախների դեմ պայքարելու համար: