ԱՄՆ-ը, Իսրայելը և Սաուդյան Արաբիան ստեղծում են անօդաչու թռչող սարքերի բանակ
ԱՄՆ-ն Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հետ միասին աշխատում է ծովային և օդային անօդաչու սարքերի ցանց ստեղծելու ուղղությամբ՝ Իրանի ռազմական ակտիվությունը զսպելու համար, գրում է The Wall Street Journal-ը։
Հրատարակության համաձայն՝ ծրագրի շրջանակների և անօդաչու թռչող սարքերի կիրառման մեթոդների մասին տեղեկատվությունը դեռևս չի բացահայտվել, սակայն ԱՄՆ-ը հույս ունի, որ հաջորդ տարի մոտ 100 հետախուզական մեքենա կհետևի Սուեզի ջրանցքից մինչև Իրանի ափերը։
Հետագայում ԱՄՆ-ը մտադիր է օգտագործել նմանատիպ ցանցեր ստեղծելու փորձն աշխարհի այլ տարածաշրջաններում։