Իսրայելը հարձակվել է Հալեպի օդանավակայանի վրա
Չորեքշաբթի՝ օգոստոսի 31-ի երեկոյան հրթիռային հարձակում է իրականացվել Հալեպի միջազգային օդանավակայանի վրա, հայտնում է սիրիական SANA գործակալությունը։
Գործակալությունը պատասխանատվությունը դնում է Իսրայելի վրա։
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խմբի տվյալներով՝ հարձակման թիրախը եղել են օդանավակայանի մոտ գտնվող պահեստները։
Նրանք խոցվել են չորս հրթիռներով։