Կրեմլը դիտարկում է Դոնեցկում և Լուգանսկում մինչև աշնան վերջ հանրաքվեներ անցկացնելու տարբերակը
Կրեմլը դիտարկում է Դոնեցկում և Լուգանսկում մինչև աշնան վերջ հանրաքվեներ անցկացնելու տարբերակը, հայտնում է РБК-ն՝ հղում անելով ՌԴ նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրներին։
Ըստ ԶԼՄ-ների՝ նախապատրաստվելով հանրաքվեներին, Ռուսաստանի իշխանություններն առաջնորդվել են նրանով, որ, կախված ռազմական իրավիճակից, դրանք կարող են տեղի ունենալ կարճ կամ հեռավոր ապագայում։
Սցենարը, ըստ որի հանրաքվեները կանցկացվեն սեպտեմբերին, ամենայն հավանականությամբ, չի իրականացվի, նշում են աղբյուրները։ Պատճառներից մեկն այն է, որ ռուսական զորքերը դեռ չեն հասել Դոնեցկի մարզի վարչական սահմաններին։