Պուտինը չի մասնակցի Գորբաչովի հրաժեշտի արարողությանը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի Միխայիլ Գորբաչովի՝ սեպտեմբերի 3-ին կայանալիք հրաժեշտի արարողությանը։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կալինինգրադ թռչելուց առաջ ՌԴ նախագահը կանգ է առել Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում՝ Միխայիլ Գորբաչովին հրաժեշտ տալու համար։