Լեռնային Ղարաբաղում ձեռք բերված փորձը հաշվի է առնվել ռուսական ռազմական բուհերի ծրագրերում. Գերասիմով
Ռուսական ռազմական բուհերի ուսանողների և կուրսանտների վերապատրաստման ծրագրերը թարմացվել են՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ խնդիրների իրականացումը, Սիրիայում զինված ուժերի օգտագործումը և Ուկրաինայում հատուկ գործողության փորձը։
Այս մասին հայտարարել է ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին ուղղված զեկույցում, փոխանցում է TV Zvezda-ն։
Նշվել է նաև, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել ռոբոտային համալիրների ու համակարգերի, անօդաչու թռչող սարքերի շահագործման ու մարտական օգտագործման խնդիրների ուսումնասիրմանը։