Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Վազող տողեր

Ինչո՞ւ է սեպտեմբերի 29-ին «նահանջ» հրաման տվողը հոկտեմբերի 27-ին նշանակվել ՊԲ հրամանատար

Քիչ առաջ Արգիշտի Քյարամյանի ղեկավարած Քննչական կոմիտեն մի ծավալուն հաղորդագրություն է տարածել ու ներկայացրել մանրամասներ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին առաջադրված մեղադրանքից: 

Հիմնական ասելիքն այն է, որ սեպտեմբերի 29-ին ժամը 16:00-ի սահմաններում, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը մոտեցել է ավելի վաղ ազատագրված «Արեգա» բարձունքն ազատագրած յուրային ստորաբաժանումներին և տեղեկանալով տիրող իրադրության մասին՝ առ այն, որ «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերը գտնվում են յուրային ստորաբաժանումների վերահսկողության տակ, չհանդիսանալով անձնակազմի ուղղակի կամ անմիջական պետը, չունենալով իր վերադասի կողմից նշված վայր այցելելու և որևէ մարտական առաջադրանք իրականացնելու լիազորություն և հրաման՝ անձնակազմին հրամայել է թողնել ազատագրած «Արեգա» բարձունքը և նահանջել՝ պատճառաբանելով, որ նույն վայրում արդեն իսկ պլանավորված է այլ օպերացիայի իրագործում: ՔԿ-ն այլ մանրամասներ ևս հայտնել է, բայց սա չէ մեր հիմնական ասելիքը: 

Հարցի իրավական կողմը քննարկելն ամենևին էլ մեր ֆունկցիան չէ, բայց մի քանի նկատառում, այնուամենայնիվ, ներկայացնենք:

Նշենք, որ վերը նկարագրված իրադարձություններից հետո՝ 2020-ի հոկտեմբերի 27-ին Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի ՊԲ հրամանատար, իսկ 2021-ի հոկտեմբերի 1-ին՝ Արցախի նախագահի գլխավոր խորհրդական: Ստացվում է, որ պատերազմի ավարտից մեկ տարի անց էլ ո՛չ Գերագույն գլխավոր հրամանատար աշխատած Նիկոլ Փաշինյանը, ո՛չ նրան ենթարկվող ու այն ժամանակ ԱԱԾ պետ աշխատած Արգիշտի Քյարամյանը որևէ օղակով չեն կարողացել տեղեկանալ, որ Արզումանյանը «հենց այնպես» բարձունք հանձնող է՝ ազատագրած բարձունք հանձնող, ու որոշվել է նրան նշանակել Արցախի ՊԲ հրամանատար:

Եթե դատարանով կհաստատվի, որ այն, ինչ ասված է ՔԿ հաղորդագրությունում, իրականություն է, ապա ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանի մոտ նախագահ աշխատող Արայիկ Հարությունյանն այդ դեպքից մի քանի օր անց՝ հոկտեմբերի 27-ին, նրան ՊԲ հրամանատար, իսկ մեկ տարի անց՝ իր գլխավոր խորհրդական նշանակում: Ուրեմն կա՛մ միտումնավոր կերպով՝ հենց «բարձունք հանձնելու» համար՝ որպես շնորհակալություն, կա՛մ իրավապահները հաջորդը պետք է գնան Արայիկ Հարությունյանի հետևից: 

Կասեք՝ պատերազմ էր, միգուցե այն ժամանակ Փաշինյանը կամ Հարությունյանը տեղյակ չեն եղել: Միգուցե: Բայց այդ դեպքում դա էլ խոսում է նրանց կամ նրանց ենթակայությամբ ազգային անվտանգությունն ապահովող պաշտոնյաների ու նրանց ենթակաների մասնագիտական ամլության մասին: Էլ ե՞րբ, եթե ոչ պատերազմի ժամանակ, նրանք պետք է ամեն ծտի ծլծվլոցի մասին իմանային ու կանխեին: 

Մեկ այլ դրվագ. նույն ՔԿ-ն ավելի վաղ հայտնել էր, որ մեկ այլ քրեական վարույթի շրջանակներում Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար Արզումանյանին մեղադրանք էր ներկայացվել զինվորական պաշտոնեական անփութության համար: 

Շուշիի վերաբերյալ քրեական գործերն ինքնին ծիծաղելի են, որովհետև Փաշինյանն ինքն է խոստովանել, որ պատերազմը Շուշիի համար է եղել. «Առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել»,- ասել է նա:

Մարդկային կորուստների համար, այո, մեղավորները պետք է խստագույնս պատասխանատվության ենթարկվեն, Շուշի քաղաքի կորստյան պատասխանատուն վաղուց հայտնի է և մեկ անգամ չէ, որ բարձր ամբիոններից ինքնախոստովանական ցուցմունք է տվել: Այլ հարց է, որ իրավապահ համակարգերում նույն ամուլն են ու աչք ու ականջ, նաև տղամարդկություն չունեն՝ մեղավորով զբաղվելու համար:

Եվ վերջապես. մամուլը գրում է, թե Հայաստանում արհեստականորեն փչված-մեծացված հրամանատար Քյոխն է ցուցմունք տվել Արզումանյանի դեմ: Իհարկե, նա արդեն հերքել է տեղեկությունը, բայց դրանից չի փոխվում տեսանելի ապագան, երբ նույն մեղադրյալի աթոռին հայտնվելիք Քյոխին կհարցնեն, թե որտեղ էր մեծաթիվ զորքը կամ ռազմական մեքենաները 2022-ի օգոստոսի 3-ին կամ, օրինակ, որտե՞ղ էր ինքը, երբ հակառակորդն անօդաչուով հարվածում էր մարտական մեքենային: Շատ հարցեր կտան ու շատ ավելի ծանր հարցեր ու մեղադրյալների աթոռին հայտնված՝ հատկապես արցախցի հրամանատարներն ու գեներալները դեռ փոշմանելու շատ առիթներ կունենան, որ համաձայնեցին իրենց հայրենիքը հանձնողի ձեռքի տակ աշխատել և մանր-մունր ցուցմունքները միմյանց դեմ տալու փոխարեն, գլխավոր պատասխանատուի և մեղավորի դեմ տան...

NEWSPRESS.am