Բորելը գրառում է կատարել Ալիևի, Միշելի և Փաշինյանի հանդիպման մասին. Կարևոր է շարունակել աշխատանքը
«Ողջունում եմ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի չորրորդ հանդիպումը»։
Այս մասին Twitter-ում գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը` մեկնաբանելով Ադրբեջանի, Հայաստանի և ԵՄ ղեկավարների եռակողմ հանդիպումը, որը տեղի է ունեցել նախօրեին Բրյուսելում։
Ինչպես նշել է պաշտոնյան, ԵՄ-ն շարունակում է աջակցել խաղաղ, անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկասին։
«Կարևոր է շարունակել աշխատանքը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի հաստատմանը նպաստելու համար»,- ասել է Բորելը։