Շատ հետաքրքիր է ստացվում․ ՀՀ գլխավոր դատախազն անուղղակիորեն սպառնում է Փաշինյանին․ Ղազինյան
ՀՀ գլխավոր դատախազն առաջարկում է պետական դավաճանության համար սահմանել մահապատիժ: Այս մասին գրել է Արթուր Ղազինյանն ու հավելել։
«Շատ հետաքրքիր է ստացվում: 2020թ. դեկտեմբերից նրա ձեռքի տակ կան նիկոլ փաշինյանի կողմից պետական դավաճանություն կատարելու ԱՆՀԵՐՔԵԼԻ փաստեր, որոնց միայն մեկ քարորդը բավարար է քրեական հետապնդում հարուցելու և կասկածյալներին ձերբակալելու համար:
Արդեն երկու տարի շարունակվող պետական ամենաբարձր մակարդակի դավաճանությունը «չնկատող» դատախազն իր պաշտոնավարման ավարտին որոշել է ՀՀ գերագույն դավաճանին սպառնալ մահապատժով՝ հասկացնելով, որ հաջորդ դավաճանական քայլն արդեն չի ներվելու:
Իսկ ո՞րն է այդ քայլը, կամ միգուցե քայլերը, որոնց կատարման դեպքում ՀՀ գլխավոր դատախազն անուղղակիորեն սպառնում է նիկոլ փաշինյանին:
Դրանք երկուսն են.
Սյունիքով միջանցքի տրամադրելու որոշումը և խաղաղության պայմանագրի ստորագրումը:
Սրանցից յուրաքանչյուրը հավասարազոր է մահվան՝ ինչպես պետական, այնպես էլ անձնական մակարդակներում:
Կհասկանա՞ նիկոլը այս ակնարկը, կարծում եմ այո . . .»։