Փաշինյանը Ջալալ Հարությունյանին խոստացել է, որ իրեն չեն կալանավորելու
Օգոստոսի 27-ին Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը Արցախում մասնակցել է եղբոր որդու հարսանիքին:
Ինչպես MediaHub-ին
հայտնում են արցախյան աղբյուրները, Հարությունյանն իր ընկերական
շրջապատում նշել է, որ Նիկոլ Փաշինյանն իրեն խոստացել է, որ իրեն չեն
կալանավորելու: Պատահական չէ, որ իրավապահները պատերազմին առնչվող գործերով
փորձում են շրջանցել Ջալալ Հարությունյանին վերաբերող ցուցմունքները:
Հիշեցնենք, որ հայտնի է՝ պատերազմից հետո
Ջալալ Հարությունյանը հարցաքննվել է 44-օրյա պատերազմին առնչվող քրգործով:
Մասնավորապես, Ջալալ Հարությունյանի հրամանով՝ թշնամու վերահսկողության տակ
անցած Հադրութ տեղափոխված և շրջափակման արդյունքում զոհված կամ անհետ
կորած 72 զինծառայողներին առնչվող քրեական գործով: Զինծառայողների ծնողները
պնդում էին, որ նրան պետք է մեղադրանք առաջադրվի: