Մհեր Գրիգորյանը կարևորել է ՄԱԿ-ի ներգրավումը ԼՂ բնակչության կարիքների հասցեագրման աշխատանքներում
Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ
Միրոսլավ Յենչային: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական
համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան:
Մհեր Գրիգորյանի գրասենյակից, հանդիպման ընթացքում քննարկվել են
տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Անդրադառնալով 2020
թվականի 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքներին՝ փոխվարչապետը կարևորել
է ՄԱԿ-ի ներգրավումը ԼՂ բնակչության կարիքների հասցեագրման
աշխատանքներում: