ՀՀ դե-ֆակտո իշխանությունները փաստացի աջակցում են մեր թշնամիների այդ նպատակին
Ճշմարիտ հայկական օրակարգից չպետք է
շեղվենք, Տելեգրամի իր էջում գրել է քաղաքագետ, տարածաշրջանային հարցերով
փորձագետ Էդգար Էլբակյանը՝ հավելելով․
«Քննարկման գլխավոր առարկան ոչ թե պետք է
լինի ԲՈՒՀ-երն Աշտարակ տանելու հայտարարությունը, որը միգուցե և տապալվի,
ինչպես այս դե-ֆակտո իշխանությունների շատ ձեռնարկումներ, այլ այն, որ
թշնամին Աշտարակը համարում է «Արևմտյան Ադրբեջանի Կարբիի մահալի պատմական
ադրբեջանական քաղաք», բանակցություններում առաջ է տանում այդ օրակարգը, իսկ
ՀՀ դե-ֆակտո իշխանությունները փաստացի աջակցում են մեր թշնամիների այդ
նպատակին»։