Հալեպի օդանավակայանի հրթիռակոծման ժամանակ ոչնչացվել է նաև իրանական բեռնատար ինքնաթիռ
Անցած գիշեր սիրիական լրատվամիջոցները, վկայակոչելով զինվորական աղբյուրին, հայտնել են, որ Իսրայելը հրթիռային հարձակում է գործել Հալեպի միջազգային օդանավակայանի վրա։
Հինգշաբթի՝ սեպտեմբերի 1-ին, իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, որ հրթիռային հարձակման ժամանակ առնվազն յոթ մարդ է զոհվել, ոչնչացվել է նաև իրանական բեռնատար ինքնաթիռ։ Ըստ աղբյուրների՝ նա եղել է հարձակման թիրախներից մեկը։ Թե ինչ է եղել ինքնաթիռում, հայտնի չէ, սակայն ինքնաթիռը վայրէջք է կատարել ռմբակոծության մեկնարկից տասը րոպե առաջ։
Սիրիական աղբյուրները նշում են, որ հունիսին Դամասկոսի օդանավակայանի վրա հարձակումից հետո իրանցիները սկսել են մեծացնել Հալեպի ալ-Նիրաբ օդանավակայանի օգտագործումը։
Թերեւս դրանով է բացատրվում օդանավակայանին հասցված հարվածը։ Ավիաուղին վնասվել է և երկար ժամանակ կպահանջվի վերանորոգման համար, հաղորդում են սիրիական լրատվամիջոցները: