Ադրբեջանում կանցկացվեն հերթական զորավարժությունները` թուրք օդաչուների մասնակցությամբ
Թուրքիայի ռազմաօդային ուժերի թռիչքային և տեխնիկական անձնակազմի խումբը ժամանել է Ադրբեջան՝ մասնակցելու «TurAz Qartalı-2022» համատեղ մարտավարական-թռիչքային վարժանքներին։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Նշենք, որ համատեղ զորավարժությունները կսկսվեն սեպտեմբերի 5-ին։