Հնդկաստանը դարձել է ռուսական նավթի հիմնական գնորդը
Հնդկաստանը դուրս է մղել Չինաստանին և դարձել ռուսական նավթամթերքի հիմնական գնորդն աշխարհում։
Այս մասին գրում է Bloomberg-ը։ Ըստ նրանց տվյալների՝ օգոստոսին Հնդկաստանն ընդունել է Արևելյան Սիբիր-Խաղաղ օվկիանոս նավթամուղի միջոցով ստացված ռուսական նավթամթերքի ընդհանուր վեց տանկեր, ինչը կազմում է Ռուսաստանից նավթի ազատ արտահանման մոտավորապես 20%-ը։
Նշվում է, որ շատ հնարավոր է ապագայում այդ ծավալները շատացվեն։