Ինչու է հայի ձերբակալությունը հայտնվում է սոցցանցերում, իսկ հային ահաբեկող ադրբեջանցու ձերբակալմումն ամեն կերպ քողարկվում. ընդդիմադիր պատգամավորը՝ ՓաշինյանինՓաստերի փոխարեն «օդում կախված» լուրեր, չստուգված պատմություններ. սա է Վեհափառի դեմ պայքարի հարցում Փաշինյանի ու նրա թիմի ողջ պերճանքը. ՀովասափյանԵթե դուք ընտրությունների ժամանակ հաղթած լինեիք, առնվազն լուրջ էսկալացիաներ էին տեղի ունենալու. Փաշինյանը՝ ընդդիմությանըԼաս Վեգասում կմեկնարկի Մ-23 տարեկանների աշխարհի առաջնությունըԱդրբեջանցին ձերբակալման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել. դիվերսանտ չէր. Պապիկյանը Շաքիի միջադեպին անդրադարձավԴատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյա Արմեն Լիպարիտի Մանուկյանից հօգուտ պետության բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, շուրջ 450 միլիոն դրամՔանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետԽանջյան 20, 20/1 հասցեում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ (տեսանյութ)Հետիոտնային անցում կկազմակերպվի Շիրակի փողոցում«Խոսրովի անտառ» արգելոցում ֆոտոթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի (տեսանյութ)Պատմական և իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության և նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. ՇարմազանովԱրաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am
Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից
Հայկական համացանցը շարունակում է կորցնել հիշողությունը. Արցախի մասին նյութերը չեն պահպանվում. Սամվել Մարտիրոսյան
Ներքին կառավարման և կանոնական կյանքի հարցերը Ազգային ժողովի իրավասության մեջ չեն և խորհրդարանական վերահսկողության առարկա չեն կարող լինել. Մայր Աթոռ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան«Վաչագանի ձոր»-ում քաղաքացի է մոլորվելԱնի Ավետիսյանն ու ամուսինը զանգել են ոստիկանություն, բայց իրենք ավելի շուտ են հասել տունՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 7-ին«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների 6 օգնականի արգելվել է մուտք գործել ԱԺ տարածքՊուտինի և Թրամփի զրույցն արագ կհամաձայնեցվի, եթե նման նախաձեռնություն լինի․ Պեսկով Արթուր Դանիելյանի գործը քաղաքական հետապնդումների համատեքստում հերթական կարմիր գիծն է․ փաստաբանՏեղի է ունեցել սխալ. Հ1-ի տնօրենը՝ Թաթայի համերգի մասինՋերմուկում էլեկտրական շչակներ են գործարկվելու
Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհին ձերբակալվել է
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովինԱԺ 6 պատգամավորներ մեկնում են Սանկտ Պետերբուրգ. նրանցից 3-ն ընդդիմությունից ենԳագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել են ընտանիքի մյուս անդամներին, որոնք ստացվել են որպես նվեր․ փաստաբանական խումբՄոսկվայում «3+3» ձևաչափով էներգետիկ համագործակցության հանդիպում կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբՍրճարանում վեճից հետո Հրազդանի նախկին փոխոստիկանապետի տղան հոսպիտալացվել է․ կասկածյալը դպրոցի նախկին տնօրենի որդին էՏոկաևը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարի ևս մեկ տեղակալիՍևանա լճի ազդեցության գոտում գործող ասֆալտբետոնի արտադրամասի աշխատանքը կասեցվել էՓաշինյանը Պուտինին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ փոխանցելԿձեռնարկվի իրավական գործընթաց՝ ուսուցչուհուն մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու նպատակով. ԿԳՄՍՆԱրցախում 32 զանգվածային գերեզմшն են հայտնաբերելՌուսական բանակը բալիստիկ հրթիռներով ռմբակոծել է ամբողջ Ուկրաինան. կան զոհեր և վիրավորներ
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
ՀՀ ԱԳՆ կայքից անհետացել է Հայաստանի «Արտաքին քաղաքականություն» էջի բովանդակությունը. Էդուարդ ԱբրահամյանԱրթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից գտնվում է հացադուլի մեջ՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը. փաստաբանԿրթական միջավայրում երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում պետք է բացառվի. ՄԻՊ-ն արձագանքել է միջադեպին«Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ պայմանավորված՝ Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՎրաստանից արտաքuվել են Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներԱրմավիրի մարզում չորս գազաբենզալցակայանի գործունեություն է դադարեցվելՈւղևորի մատը մնացել է երթուղայինի արանքում, անդամահատվել. վարորդը փախչել է դեպքի վայրից. Կարինե ԹորոսյանՀայաստանի տնտեսությունը հենց հիմա վճարում է Կոսի կամ Կալլասի գովասանքներին արժանանալու դիմաց՝ կորցնելով եկամուտներ ու աշխատատեղեր․ քաղաքագետԳեղարքունիքի ոստիկաններն առգրավվել են երեք կիլոգրամից ավելի մարիխուանա. փորձել էին մեքենայով փախչել (տեսանյութ)Եթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա նա սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. ԱբրահամյանՊարեկները հայտնաբերել են տեսանյութերում երևացող երթևեկության կանոնները խախտած 4 վարորդի (տեսանյութ)Արաբկիրում վթարային ջրանջատում է. մինչև ժամը 15:00-ն ջուր չի լինիԳագիկ Ծառուկյանի շուրջ 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվել
Հասարակություն

Արցախը լոկ տարածք չի, որը կարելի է հանձնել՝ պատրանքային «խաղաղության» դիմաց. 31 տարի առաջ այս օրը, ընդունվեց ԼՂՀ հռչակագիրը

31 տարի առաջ այս օրը, ընդունվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը: Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է «Համախմբում» շարժման անդամ, ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը: Նա մասնավորապես նշել է.

«Պայքարը Արցախի ազատության համար դարձավ հայության մի ամբողջ սերունդի ճակատագիրը՝ իր թռիչքներով և անկումներով, հաղթանակներով և պարտություններով, փառքով և անպատվությամբ՝ երեք տասնամյակների պատմություն, որ դարձել է մեր բոլորի կյանքի անբաժանելի մասը, մեր անանց հպարտությունն ու ցավը։

2020 թ․ պատերազմը, ցավոք շրջեց մեր նախորդ տարիների ձեռքբերումների զգալի մասը, չնայած մեր ազգի լավագույն որդիների հերոսական պայքարին, մաքառմանը և զանգվածային նահատակությանը:

Սակայն պայքարը Արցախի ազատության համար չի ավարտվել, այնտեղ շարունակում են ապրել մեր խիզախ, համառ և իրենց հող ու ջրին նվիրված հայրենակիցները, շարունակում են պաշտպանել իրենց ու մեր բոլորի սրբությունները, ամեն օր դիմահար նայել թշնամու դիրքերին, որոնք այսօր սեղմել են պաշարման օղակը Արցախի շուրջը, պարբերաբար էլ դիմագրավել նրա նոր լկտի ոտնձգություններին, անհավասար կռիվ տալով մինչև ատամները զինված ոսոխի հետ։

Այսօր, ավելի քան երբևէ, մենք պետք է գիտակցենք, որ Արցախը լոկ տարածք չի, որը կարելի է հանձնել՝ պատրանքային «խաղաղության» դիմաց։

Արցախը այն հզոր ամրոցն էր, որ պաշտպանում էր մեր հարավն ու արևելքը, և քանի կար այդ ամրոցը, թշնամիները ստիպված են հաշվի նստել մեր հետ, մեր մնացած սահմանները անձեռնամխելի էին, մեր անվտանգությունը՝ ամուր, մեր պատիվը՝ բարձր։ Այսօր էլ մենք դեռ հնարավորություն ունենք շրջելու պատմության ընթացքը, նվիրումով և ամենօրյա աշխատանքով վերականգնենք մեր պատիվը, և վերանվաճենք որպես ազատ ու հզոր ազգ ապրելու մեր աստվածատուր իրավունքը:

Դա նաև մեր պարտքն է երեք տասնամյակ չդադարող պատերազմի հերոս նահատակների հիշատակի առաջ, մեր բոլոր հերոս նախնիների առաջ, որոնք մեզ հրաշագեղ հայրենիք են ժառանգել, և որը մենք պետք է անխաթար փոխանցենք մեր սերունդներին՝ որպես ազատության և երջանության հիմնական աղբյուր:

Ուստի կեցցե մաքառող ազատ Արցախը, կեցցե ոտքի կանգնող միասնական Հայաստանը, կեցցեն բոլոր նրանք, ովքեր չեն ընկճվում և շարունակում են մեր պայքարը, և կեցցեն մեր երեխաները, որոնք ազատ և հոզոր հայրենիք են ժառանգելու, և շարունակելու են այն շենացնել։ Հավերժ փառք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրեցին մեր այս բոլոր երազանքների իրականացմանը, Աստված լուսավորի իրենց սուրբ հոգիները»: