Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

Ի՞նչ փաստաթղթով և ու՞մ կողմից է համաձայնեցվել նշված համայնքների հանձնման հարցը. Թագուհի Թովմասյանը՝ Փաշինյանին

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.

«Ն․ Փաշինյանի իշխանությունն ասում է՝ մենք մեղավոր չենք, բանակցությունները վարել են Արցախի իշխանությունները, որոնք էլ կազմակերպել են հայկական բնակավայրերի հանձնման գործընթացը.

Հազարավոր հայորդիների անդրդվելիության, խիզախության, աննկուն կամքի, կյանքի եւ առողջության գնով ազատագրված Բերձորը, Աղավնոն և Ներքին Սուսը Ն․ Փաշինյանի համաձայնությամբ հանձնվեցին Ադրբեջանին։ Օրերս էլ Ադրբեջանին հանձնվեց Բերձորի միջանցքը, որը յուրահատուկ հույսի կամուրջ էր դարձել, կարևոր գործոն Արցախում անվտանգ և խաղաղ կյանք վարելու համար։ Եվ Ն․Փաշինյանը պարտավոր է հստակ պարզաբանումներ ներկայացնել համայն հայությանը՝ այս ամոթալի համաձայնության կապակցությամբ։

Դեռ օգոստոսի 11-ին գրությամբ դիմել էի Ն․ Փաշինյանին՝ պահանջելով պարզաբանումներ, թե՝

1. Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս համայնքների հանձնումը իրավական ուժ ունեցող ի՞նչ փաստաթղթերի հիման վրա է իրականացվում,

2. Արդյո՞ք օգոստոսի 25-ը նշված համայնքների հանձնման վերջնական համաձայնեցված օր է, թե՞ ժամկետի երկարաձգման հնարավորություն կա,

3. Ի՞նչ փաստաթղթով և ու՞մ կողմից է համաձայնեցվել նշված համայնքների հանձնման հարցը,

4. ՀՀ կառավարությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո նշված համայնքների հանձնման հարցի վերաբերյալ ի՞նչ բանակցություններ է վարել, այդ ընթացքում արդյո՞ք բանակցել է նշված համայնքները չհանձնելու շուրջ։ Եթե այո, ե՞րբ, ո՞վ և ու՞մ հետ է բանակցել, ի՞նչ արդյունքներ են արձանագրվել,

5. Եթե ՀՀ կառավարությունը նշված համայնքների չհանձնման նպատակով բանակցություններ է վարել և մերժվել, ի՞նչ հիմնավորումներ են ներկայացվել մերժող կողմից։ Իսկ եթե ՀՀ կառավարությունը նշված համայնքների չհանձնման նպատակով բանակցություններ չի վարել, որո՞նք են պատճառները և հիմնավորումները,

6. Եթե վաղուց հայտնի էր, որ այդ բնակավայրերը պիտի հանձնվեն, ինչու՞ ժամանակին նախապատրաստական աշխատանքներ չեն իրականացվել, այլ, ընդհակառակը, տարբեր միջոցներով ներդրումներ են արվել այդ համայնքներում, իսկ այսօր ԱՀ պատգամավորները ահազանգում են, որ տարհանման ռեսուրսները չեն բավարարում,

7. Արդյո՞ք բանակցել, ձեռք եք բերել պայմանավորվածություն, որ նշված համայնքների պատմամշակութային ժառանգությանը, գերեզմաններին վնաս չի հասցվի։ Ստացե՞լ եք համապատասխան երաշխիքներ։ Եթե այո, ումի՞ց և ի՞նչ երաշխիքներ եք ստացել, եթե ոչ, ինչու՞։

Նիկոլ Փաշինյանի փոխարեն մեզ համար ճակատագրական այս հարցերին պատասխանել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը.

«Ի պատասխան վարչապետի աշխատակազմին ուղղված Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ նշյալ բնակավայրերից հայկական բնակչության տարհանումը պայմանավորված է Լաչինի միջանցքի երթուղու փոփոխության հետ՝ ի կատարումն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի 2-րդ պարբերության։
Հայտնում ենք նաև, որ խնդրո առարկայի վերաբերյալ իրավական նշանակություն ունեցող առկա բոլոր փաստաթղթերը հրապարակված են, իսկ գործընթացների կազմակերպման հետ կապված բանակցությունները վարվել են Արցախի իշխանությունների կողմից»:

Ոչ մի էական պատասխան՝ իմ կողմից բարձրացված կոնկրետ հարցերին: Ի՞նչ է ստացվում՝ Ն․ Փաշինյանի իշխանությունն ասում է՝ մենք մեղավոր չենք, բանակցությունները վարել են Արցախի իշխանությունները, հայկական բնակավայրերի հանձնման գործընթացն էլ կազմակերպել են Արցախի իշխանությունները: Ու սա այն պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ռազմավարությունում հստակ գրված է. «Հայաստանի Հանրապետությունը Արցախի անվտանգության երաշխավորն է»:

Փաստորեն, տարածքներ հանձնելով է Նիկոլ Փաշինյանը երաշխավորում Արցախի անվտանգությունը: Մինչդեռ 2019թ․ օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարում էր, թե Արցախը Հայաստան է եւ վերջ:

Հ. Գ. Նիկոլ Փաշինյանը, որ Հայաստանում ժողովրդավարությունը հռչակել է թիվ մեկ բրենդ, Հայաստանի եւ Արցախի քաղաքացիների իրավունքներին, անվտանգությանը եւ մեր երկրի տարածքային ամբողջականությանը վերաբերող կարեւորագույն հարցերին խուսափում է պատասխանել՝ դրանք ուղղորդելով դեպի ԱԳՆ տիրույթ: Խորհրդարանական երկրում Կառավարության ղեկավարը խուսափում է հաշվետվողականությունից:

Ի դեպ, այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման օրն է, որը երբեք չի ջնջվելու մեր օրացույցի հերոսական օրերի շարքից, ինչքան էլ օրվա իշխանությունը ցանկանա։

Շնորհավորում եմ»։