Թաղման նպաստ կստանան միայն անապահովները. որոշել են գումարը հատկացնել այս պահին ապրող թոշակառուներին. ԹորոսյանՍեպտեմբերին զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 27%-ովԻնչու է հայի ձերբակալությունը հայտնվում է սոցցանցերում, իսկ հային ահաբեկող ադրբեջանցու ձերբակալմումն ամեն կերպ քողարկվում. ընդդիմադիր պատգամավորը՝ ՓաշինյանինՓաստերի փոխարեն «օդում կախված» լուրեր, չստուգված պատմություններ. սա է Վեհափառի դեմ պայքարի հարցում Փաշինյանի ու նրա թիմի ողջ պերճանքը. ՀովասափյանԵթե դուք ընտրությունների ժամանակ հաղթած լինեիք, առնվազն լուրջ էսկալացիաներ էին տեղի ունենալու. Փաշինյանը՝ ընդդիմությանըԼաս Վեգասում կմեկնարկի Մ-23 տարեկանների աշխարհի առաջնությունըԱդրբեջանցին ձերբակալման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել. դիվերսանտ չէր. Պապիկյանը Շաքիի միջադեպին անդրադարձավԴատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյա Արմեն Լիպարիտի Մանուկյանից հօգուտ պետության բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, շուրջ 450 միլիոն դրամՔանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետԽանջյան 20, 20/1 հասցեում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ (տեսանյութ)Հետիոտնային անցում կկազմակերպվի Շիրակի փողոցում«Խոսրովի անտառ» արգելոցում ֆոտոթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի (տեսանյութ)Պատմական և իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության և նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. ՇարմազանովԱրաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am
Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից
Հայկական համացանցը շարունակում է կորցնել հիշողությունը. Արցախի մասին նյութերը չեն պահպանվում. Սամվել Մարտիրոսյան
Ներքին կառավարման և կանոնական կյանքի հարցերը Ազգային ժողովի իրավասության մեջ չեն և խորհրդարանական վերահսկողության առարկա չեն կարող լինել. Մայր Աթոռ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան«Վաչագանի ձոր»-ում քաղաքացի է մոլորվելԱնի Ավետիսյանն ու ամուսինը զանգել են ոստիկանություն, բայց իրենք ավելի շուտ են հասել տունՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 7-ին«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների 6 օգնականի արգելվել է մուտք գործել ԱԺ տարածքՊուտինի և Թրամփի զրույցն արագ կհամաձայնեցվի, եթե նման նախաձեռնություն լինի․ Պեսկով Արթուր Դանիելյանի գործը քաղաքական հետապնդումների համատեքստում հերթական կարմիր գիծն է․ փաստաբանՏեղի է ունեցել սխալ. Հ1-ի տնօրենը՝ Թաթայի համերգի մասինՋերմուկում էլեկտրական շչակներ են գործարկվելու
Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհին ձերբակալվել է
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովինԱԺ 6 պատգամավորներ մեկնում են Սանկտ Պետերբուրգ. նրանցից 3-ն ընդդիմությունից ենԳագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել են ընտանիքի մյուս անդամներին, որոնք ստացվել են որպես նվեր․ փաստաբանական խումբՄոսկվայում «3+3» ձևաչափով էներգետիկ համագործակցության հանդիպում կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբՍրճարանում վեճից հետո Հրազդանի նախկին փոխոստիկանապետի տղան հոսպիտալացվել է․ կասկածյալը դպրոցի նախկին տնօրենի որդին էՏոկաևը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարի ևս մեկ տեղակալիՍևանա լճի ազդեցության գոտում գործող ասֆալտբետոնի արտադրամասի աշխատանքը կասեցվել էՓաշինյանը Պուտինին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ փոխանցելԿձեռնարկվի իրավական գործընթաց՝ ուսուցչուհուն մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու նպատակով. ԿԳՄՍՆԱրցախում 32 զանգվածային գերեզմшն են հայտնաբերելՌուսական բանակը բալիստիկ հրթիռներով ռմբակոծել է ամբողջ Ուկրաինան. կան զոհեր և վիրավորներ
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
ՀՀ ԱԳՆ կայքից անհետացել է Հայաստանի «Արտաքին քաղաքականություն» էջի բովանդակությունը. Էդուարդ ԱբրահամյանԱրթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից գտնվում է հացադուլի մեջ՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը. փաստաբանԿրթական միջավայրում երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում պետք է բացառվի. ՄԻՊ-ն արձագանքել է միջադեպին«Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ պայմանավորված՝ Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՎրաստանից արտաքuվել են Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներԱրմավիրի մարզում չորս գազաբենզալցակայանի գործունեություն է դադարեցվելՈւղևորի մատը մնացել է երթուղայինի արանքում, անդամահատվել. վարորդը փախչել է դեպքի վայրից. Կարինե ԹորոսյանՀայաստանի տնտեսությունը հենց հիմա վճարում է Կոսի կամ Կալլասի գովասանքներին արժանանալու դիմաց՝ կորցնելով եկամուտներ ու աշխատատեղեր․ քաղաքագետԳեղարքունիքի ոստիկաններն առգրավվել են երեք կիլոգրամից ավելի մարիխուանա. փորձել էին մեքենայով փախչել (տեսանյութ)Եթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա նա սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. ԱբրահամյանՊարեկները հայտնաբերել են տեսանյութերում երևացող երթևեկության կանոնները խախտած 4 վարորդի (տեսանյութ)
Հասարակություն

Անտեղին են Լեռնային Ղարաբաղի՝ որպես տարածքային միավոր գոյություն չունենալու հայտարարությունները. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առիթով.

Սիրելի՛ ժողովուրդ,
Սիրելի՛ հայրենակիցներ,

31 տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանն ինքնորոշման իրավունքի կիրառմամբ որոշում կայացրեց Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման մասին։

Մեր հայրենակիցների այս որոշումը պատասխանն էր գոյութենական սպառնալիքի, որի դրսևորումներն էին Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերը։ Այս որոշումը կայացվեց որպես երաշխիք արցախահայության անվտանգության և իրավունքների պաշտպանության։

Անկախության հռչակագրին հաջորդեցին 1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեն, Արցախյան 1-ին պատերազմը, 4-օրյա պատերազմը, 44-օրյա պատերազմը։ Փաստը, որ Լեռնային Ղարաբաղում կամ դրա մի հատվածում շարունակում են ապրել մեր հայրենակիցները, մնաց նույնը։ Եվ նրանք իրավունք ունեն ապրել իրենց բնօրրանում՝ անվտանգ միջավայրում, որտեղ պաշտպանված կլինեն իրենց իրավունքները։ Ըստ էության, սրանում է կայանում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունը։

Անտեղին են Լեռնային Ղարաբաղի՝ որպես տարածքային միավոր գոյություն չունենալու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծված լինելու մասին բոլոր հայտարարությունները, քանի դեռ անբեկանելիորեն հասցեագրված չեն արցախահայության անվտանգության և իրավունքների պաշտպանության խնդիրները, և ըստ այդմ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը, ինչի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ունի միջազգային հանրության կողմից հաստատված և չչեղարկված մանդատ։

Միջազգային հանրությունը պարտավոր է ջանքեր գործադրել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հասցեագրմանը և թույլ չտալ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականության իրականացումը։

Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում բնականոն կենսագործունեության ապահովմանը, անվտանգության և մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին։ Այսօր մենք մեր գնահատանքի խոսքն ենք ասում Լեռնային Ղարաբաղը մարմնավորող Մարդուն, և մեր խնդիրն է՝ խաղաղ, քաղաքակիրթ միջոցներով, բանակցային եղանակով ապահովել խաղաղ ապրելու և արարելու նրա անօտարելի իրավունքը:

Այսօր մենք խոնարհումով ենք հիշում Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության համար նահատակված մեր եղբայրներին ու քույրերին, և նրանց առաջ մեր պարտավորությունն է՝ ապահովել խաղաղ Լեռնային Ղարաբաղ, խաղաղ Հայաստան, խաղաղ Հարավային Կովկաս: