Ռուսաստանը նոր հարձակում է նախապատրաստում Ուկրաինայի դեմ. Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտ
Ռուսաստանի ղեկավարությունը, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է նոր ուժեր ստեղծել աշնանը և ձմռանն Ուկրաինայի դեմ հարձակումն ուժեղացնելու համար: Այս մասին ասվում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի զեկույցում։
Փորձագետների կարծիքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ նախօրեի հայտարարությունը, թե հատուկ ռազմական գործողության նպատակն Ուկրաինայում առաջացող հակառուսական անկլավի վերացումն է, որը վտանգ է ներկայացնում ռուսական պետության համար, հաստատում է Ուկրաինայի նկատմամբ նրա մտադրությունները:
Միաժամանակ փորձագետները քիչ հավանական են համարում Դոնբասի գրավումը մինչև սեպտեմբերի 15-ը։ Ինստիտուտը նշում է, որ Լիսիչանսկի գրավումից հետո ռուսական բանակը փոքր հաջողությունների է հասել Ավդեևկայի շուրջ, որից հետո ռուսների առաջխաղացումը կանգ է առել։