Ջո Բայդենը դիմել է ամերիկացիներին
Հանրապետականները, ովքեր աջակցում են Դոնալդ Թրամփին, ներկայացնում են ծայրահեղական ուժեր, ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ֆիլադելֆիայի Անկախության ազգային այգում իր ելույթում։
Այս մասին գրում է Ամերիկայի ձայնի ռուսական ծառայությունը։
Միացյալ Նահանգների նախագահը նախազգուշացրել է նախկին նախագահ Թրամփի կողմնակիցների կողմից ժողովրդավարության իրական սպառնալիքի մասին։
Բայդենն ասել է, որ այդ գաղափարախոսության կողմնակիցները չեն հարգում ԱՄՆ Սահմանադրությունը և խաթարում են մարդկանց ազատ, հավասար, արդար ժողովրդավարական ընտրությունների իրավունքը։