Ադրբեջանում գեներալ է ձերբակալվել
Ադրբեջանի իրավապահ մարմինները ձերբակալել են ՊՆ անձնակազմի բարոյահոգեբանական աջակցության գլխավոր վարչության պետի պաշտոնակատար գեներալ-մայոր Բեքիր Օրուջևին։ Այս մասին հայտնում է APA-ն։
Բեքիր Օրուջևին ձերբակալելու պատճառը չի նշվում։
Նախկինում Բեքիր Օրուջևը եղել է ռազմական ուսումնարանի ղեկավար։