Չինաստանը փորձարկել է տիեզերական միջուկային ռեակտոր
Չինաստանը հաջողությամբ փորձարկել է միջուկային ռեակտորը, որը նախատեսված է էներգիա արտադրելու և տիեզերքում շարժվելու համար: Այս մասին հայտնում է Space News-ը։
Ռեակտորը մշակվել է Չինաստանի Գիտությունների ակադեմիայի կողմից և կարող է արտադրել մեկ մեգավատ էլեկտրաէներգիա՝ տիեզերանավը սնուցելու և առաջ մղելու համար:
Նշվում է, որ օգոստոսի 25-ին նախագիծը Չինաստանի գիտության և տեխնոլոգիաների նախարարության կողմից փորձարկվել է և ստացել բարձր գնահատական։