ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտարարել է Զապորոժիեի ԱԷԿ-ի ֆիզիկական ամբողջականության խախտման մասին
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ Զապորոժյեի ատոմակայանի ֆիզիկական ամբողջականությունը մի քանի անգամ խախտվել է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Գրոսսին հավելել է, որ դեռ չի կարող հստակ ասել, թե արդյոք այդ ամենը պատահաբար է խախտվել, թե դիտավորյալ։
«Հասկանալի է, որ կայանը և նրա ֆիզիկական ամբողջականությունը խախտվել են մի քանի անգամ, մենք չունենք անհրաժեշտ փաստեր հստակ գնահատական տալու համար»,- ասել է Գրոսին։