Եվրոպայում ուղղակի ռուսական գազ չի լինի. Դմիտրի Մեդվեդև
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը զգուշացրել է, որ ԵՄ-ի համար ռուսական գազի հետ կապված իրավիճակը կարող է կրկնել նավթի հետ կապված իրավիճակը։ Այս մասին նա գրել է իր տելեգրամյան ալիքում՝ մեկնաբանելով Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքերը։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ Եվրոպան պետք է գնային սահմանափակումներ մտցնի Ռուսաստանից գազի մատակարարման համար։
Դմիտրի Մեդվեդևի պատասխանել է. «Կլինի նավթի նման: Եվրոպայում ուղղակի ռուսական գազ չի լինի»։