Պայթյուն Աֆղանստանի մզկիթներից մեկում. կա 18 զոհ և 21 վիրավոր
Սեպտեմբերի 2-ին Աֆղանստանի Հերաթ քաղաքի մզկիթի մոտ պայթյուն է որոտացել։ Սպանվել է առնվազն 18 մարդ, այդ թվում՝ թալիբամետ հայտնի քարոզիչ Մուջիբուր Ռահման Անսարին։
Եվս 21 մարդ վիրավորվել է, հայտնում է Al Arabiya-ն։
Թալիբանի խոսնակ Զաբիհուլլա Մուջահիդը խորին ցավակցություն է հայտնել քարոզչի սպանության կապակցությամբ և ասել, որ նրանք, ովքեր գործել են այս հանցանքը, կպատժվեն։