Թուրքիան ցանկանում է կրկնապատկել Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի արտադրության թիվը
Թուրքական Baykar Makina անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերությունը ատրաստվում է ավելի քան կրկնապատկել Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի թիվը:
Anadolu-ի հետ զրույցում ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարն ասել է, որ այժմ այս մոդելը արտադրելու ընկերության հնարավորությունները սահմանափակվում են տարեկան 200 միավորով։ Հաջորդ տարի նախատեսվում է այս թիվը հասցնել 500-ի:
«Մենք ամեն տարի փորձում ենք մեծացնել նրանց արտադրական հզորությունները՝ հսկայական ներդրումներ կատարելով։ Վերջին շրջանում արտահանման հատկապես մեծ պահանջարկ է նկատվում»,- ասաց նա:
Նրա խոսքով, Bayraktar TB2-ի գնորդ արդեն դարձել է 24 երկիր, ընկերության արտադրանքի 98%-ն արտահանվում է։