Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի
Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Ֆամ Մին Չինին՝ Անկախության օրվա
կապակցությամբ: Ուղերձում, ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Վիետնամի Սոցիալիստական Հանրա-պետության ժողովրդին ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ:
Բարձր եմ գնահատում հայ-վիետնամական հարաբերություններում գրանց-վող
դրական զարգացումները։ Մեր երկրների միջև առկա են բարձր մակարդակի
քաղաքական երկխոսություն և փոխշահավետ համագործակցության հարուստ
հեռանկարներ։
Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերի արդյունքում Հայաստանի և Վիետնամի
միջև ավանդական ջերմ հարաբերություններն էլ ավելի կզարգանան և կամրապնդվեն`
ի շահ մեր ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Վիետնամի բարեկամ ժողովրդին` բարեկեցություն և երջանկություն»: