Արցախը չի կարող լինել ադրբեջանի կազմում. Արամ Վարդևանյան
ԱԺ պատգամավոր, <<Հայաստան>> խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրել է․ <<Այսօր Արցախի Հանրապետության Անկախության
տոնի առթիվ, շնորհավորանքներից բացի անհրաժեշտ է նշել, որ պարտավոր ենք
լինել Արցախի կողքին:
Արցախում բնակվող մեր հայրենակիցները, մեր քույրերն ու եղբայրները պետք է հստակ գիտակցեն, որ միասնական ենք, իրենց կողքին ենք:
Վստահ եմ այսօր բազմաթիվ մեր
հայրենակիցներ լինելու են Ֆրանսիայի հրապարակում 19:30-ին ու միաժամանակ
Ստեփանակերտում հստակ պնդելով, որ Արցախը չի կարող լինել ադրբեջանի
կազմում, իսկ Արցախի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանն այլընտրանք
չկա: Այս վիճակը վերջնական դատավճիռ չէ: Խնդրում եմ ուղղակի օգտագործեք այս
առիթը և հարց տվեք, այս ընթացքում օրվա իշխանությունները միջազգային
իրավական բոլոր գործիքներն իրացրել են, թե ոչ: Դիվանագիտական պահանջների
նվազագույնը դրվել են, թե ոչ...>>։