Ի հեճուկս ներքին և արտաքին թշնամիների, Արցախը կա, ապրում է, նաև վստահ եմ, որ շուտով կվերականգնվի ու կուժեղանա․ Արթուր Ղազինյան
Այսօր
Արցախի Հանրապետության հռչակման օրն է, ինչի առթիվ շնորհավորում եմ Արցախի
հերոս ժողովրդին և խոնարհվում եմ Արցախի անկախության համար կենաց ու
մահվան պայքար մղած նահատակված և կենդանի հերոսների առջև:
Արթուր Ղազինյանը շնորհավորել է Արցախի Հանրապետության անկախության տոնն ու գրել․ <<Հայկական
պետականության ձևավորումը սկսվեց հենց այս օրը, երբ Հայաստանի և համայն
աշխարհի հայությունը բախվեց իր ինքնության և ինքնիշխանության համար իրական
պայքար մղելու մարտահրավերին: Արցախյան հերոսամարտը պայքար չէր միայն
տարածքի կամ հայկական բնակչության ինքնրոշման համար, այլ պայքար էր Հայ
մարդու գոյության, իր պատմական հայրենիքում ապրելու և արարելու համար, իր
ինքնատիպության ու ազգային ինքնության անխեղելի նկարագիրն ու հաստատված
փաստն ամբողջ աշխարհին հերթական անգամ ապացուցելու համար:
Հայաստանի
Հանրապետությունը ձևավորվեց, կայացավ ու զարգացավ Արցախի ինքնիշխանության և
պատմական միավորման համար շատ ծանր պատերազմի, մաքաղման ու հաղթանակի
պարադիգմայի մեջ, հետևաբար, Արցախի ինքնիշխանությունն ու անկախությունը
Հայկական ժամանակակից պետականության ամրության և կայունության առաջին և
հիմնական գրավականն է:
Դավաճանության,
պոռոտախոսության, մեծամտության ու անգրագիտության պատճառով այսօր վտանգված է
Հայկական երկու պետությունների ինքնիշխանությունն ու անվտանգությունը,
խախտված է տարածքային ամբողջականությունը:
Ի հեճուկս ներքին և արտաքին թշնամիների, Արցախը կա, ապրում է, նաև վստահ եմ, որ շուտով կվերականգնվի ու կուժեղանա:
Տոնդ շնորհավոր, Արցա՛խ>>։