ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ, դեսպան Մանուել Բեսլերին
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ԱԻ նախարար Արմեն
Փամբուխչյանն ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության
գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ, դեսպան Մանուել Բեսլերին։
Հանդիպմանը ներկա էին ՇԶՀ գործակալության Հումանիտար աջակցության արագ
արձագանքման ղեկավար Դեյվիդ Սոխորը, ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը,
ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը։
Նախարար Փամբուխչյանը շնորհակալություն է
հայտնել դեսպան Բեսլերին Հայաստանի Հանրապետությունում գտնվելու և հայկական
ՄԱԿ-ի միջազգային քաղաքային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի
(INSARAG) չափորոշիչներին համապատասխան հայկական քաղաքային
որոնողափրկարարական թիմի առաջին վերաորակավորման վարժանքին անձամբ
մասնակցելու համար:
Դեսպան Բեսլերը շնորհակալություն է
հայտնել ԱԻ նախարարին ջերմ ընդունելության համար և շեշտել, որ կարևորում է
հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի կատարած աշխատանքները։
Գործակալության աջակցությամբ ստեղծվել են
միջազգային որոնողափրկարարական INSARAG-ի չափանիշներին համապատասխան արագ
արձագանքման 5 թիմեր` Երևանում, Շիրակի, Սյունիքի, Լոռու և Տավուշի
մարզերում: ԱԻ նախարարը առաջարկել է դիտարկել ևս երկու թիմի որակավորմանն
աջակցելու հնարավորությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք այլ հարցեր։