Նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Ֆիլիպինների նորանշանակ դեսպանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր
հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ֆիլիպինների
Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Բայլենը
(նստավայրը՝ Մոսկվա):
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք բոլոր նախաձեռնություններում:
Դեսպան Իգոր Բայլենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար,
նշել, որ կներդնի առավելագույն ջանք երկկողմ օրակարգի հարստացման համար:
Երկուստեք ընդգծվել է, որ երկու երկրների փոխգործակցությունն
ընդլայնելու մեծ ներուժ է առկա և անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել երկկողմ
առևտրատնտեսական կապերի խթանման, երկու երկրների ժողովուրդների ուղղակի
շփումների ակտիվացման ուղղությամբ: Անդրադարձ է կատարվել նաև բարձր
տեխնոլոգիաների, մշակույթի, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության
խորացմանը վերաբերող հարցերին: