Երևանի մի շարք տարածքներում հակահաբեկչական ուսումնավարժական միջոցառումներ են իրականացվել
ՀՀ
ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվականի
օգոստոսի 31-ին «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքի 9-րդ հոդվածի
1-ին մասի 1-ին կետի շրջանակներում հակահաբեկչական ուսումնավարժական
միջոցառումներ են իրականացվել Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ»
կայարանում, հարակից տարածքներում, ինչպես նաև Երևան-Թբիլիսի-Երևան
երթուղու ուղևորատար գնացքում: Ուսումնավարժական միջոցառումների
արդյունքները գնահատվել են դրական, բոլոր անհրաժեշտ խնդիրները համարվել են
լուծված: Այս մասին ասված է ՀՀ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Հորդորում ենք բնակիչներին ըմբռնումով
վերաբերվել իրավապահ մարմինների կողմից իրականացվող աշխատանքներին,
ցուցաբերել հնարավոր աջակցություն և օգտվել բացառապես պաշտոնական լրահոսից:
Միաժամանակ, դրսևորել զգոնություն և ուշադրություն դարձնել հասարակական
վայրերում ու տրանսպորտային միջոցներում առանց հսկողության թողնված իրերին,
առարկաներին և դրանց մասին հայտնել իրավապահ մարմիններին։